Անկախության 30-ամյակից օրեր առաջ, թշնամին ոստիկանական անցակետ է դրել մեր տարածքում ու իրանական բռնատարներին մինչեւ չի ստուգում բաց չի թողնում

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 12, 2021

 

«Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ` Էյվազլի բնակավայրի հատվածում իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն։ 

Անկախության գունագեղ տոնախմբություն եք անում, որ ինչ էլի՞, չէ, ու գետինը չեք մտնում, էն, որ անկախության 30-ամյակից օրեր առաջ, թշնամին ոստիկանական անցակետ է դրել ու պարսկական բռնատարներին մինչեւ չի ստուգում բաց չի թողնում, մեր տարածք։ Անկախությունը գունագեղ տոնախմբություն չի, ոչ էլ կենաց է, որ հավաքվեք սեղանների շուրջ ու ճոռոմաբանեք։ Բա քո երկրի տարածքում իրանական բեռնատարը, որը անցնում է բոլոր ստուգումները, թշնամին ինչ գործ ունի իր հերթին ստուգում իրականացնի, էլ չեմ ասում, որ թշնամին մեր անկախ երկրի ներսում իր ոստիկանական անցակետն է դրել, ու մեր ԱԱԾ դրա մասին անհաղորդ դուխով հայտնում է։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024