Անկեղծ չեք, էլի՞

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 21, 2021

Վատ սարքած ներկայացումից, մինչեւ կոստյումի ճարմանդը` խոր վերք.. սպին մնալու է, քանի դեռ ոչ զղջումի, ոչ էլ սխալների ուղղում կա, չհաշված` քաղաքական դիակները, որոնք աչքերը բացում են, որ դատարկ դհոլները կլառնետ փչեն, իսկ ապագայի համար դոշ ծեծող ղշերն ու կեղծ խաղաղության օրակարգ թելադրողների մեջ լիքը նրանցով հիացող փամփլիկ բեղ-մուրուսավորները շարունակում են ճամարտակել։ 

Գայլերը գոհ են, համա գառները փնտրտուքի մեջ։ Չկա` կոմպոնենտ/ություն։ Անձնական շահը խեղդել է երկրի շահին։ 

 

«Ռուսաստանը փրկել ա Հայաստանը», «Նիկոլը փրկել ա Հայաստանը», «ինչ տեղի է ունեցել, շատ լավ է, որովհետեւ շատ զոհ չենք տվել», «կյանքը շարունակվում է», «մենք կհզորանանք», «պետք է անցնենք գործի», «մենք հետ կբերենք մեր կորցրած տարածքները..» իհարկե լավ ա, որ չեք գրում` «հաղթելու ենք»։ Հա, մի բան էլ «տղերքը գնացին, որ մենք ապրենք», կարծես տղերքն էին խանգարում, որ ապրեիք։ նման բաներ գրողների համարձակությանից եմ ուզում, մեկ էլ անջիգյար, ու անտարբեր կեցվածքից։ 

Փաստորեն, եթե սրանից մի երեք տարի առաջ ասում էին նախկինները, թե ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի` սխալ էր, հիմա` ճիշտ ա։ Ու էդպես շարունակ։ Նայած թե ով է այդ ասողը.. անկեղծ չեք, էլի՞.. 

Փաստորեն ինչ եղավ, եղավ անհետ կորածների, գերիների, հազարավոր զոհերի, հաշմանդամ, ու խեղված տղաների ու մեր պետականության, մեկ էլ մի ավտոբուս (գիտակից) մնացած մարդկանց հետ, մնացյալը` դատարկ բառեր, ճառեր, կենացներ.. թե ասա, մինչեւ այդ ո՞վ էր ձեր ձեռքերը բռնել, կապկպել, որ չէիք հզորանում, դա էլ որ մենակ մնաք ինքներդ ձեզ հարցրեք, գուցե անկեղծ գտնվեք։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024