Աննա Հակոբյանը կրկին վոյաժների մեջ է

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 11, 2022

Աննա Հակոբյանը կրկին վոյաժների մեջ է

 

 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդին:

 

Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։

 

Վարչապետի տիկինը Իսլանդիայի նախագահական նստավայրում նախ գրություն է թողել հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, ինչից հետո կայացել է տիկինների առանձնազրույցը:

 

Աննա Հակոբյանը և Էլիզա Ռիդը խոսել են այս օրերին Ռեյկյավիկում անցկացվող՝ «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրովամենամյա համաժողովի, դրա կարևորության մասին, քննարկել են նաև առաջիկայում համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունները:

 

Վարչապետի տիկինը Էլիզա Ռիդին տեղեկացրել է, որ երկրորդ անգամ է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովի շրջանակներում այցելել Իսլանդիա: Մատնանշել է, ֆորումը հանդիսանում է լավ հարթակ համաշխարհային կարևոր հարցերին անդրադառնալու տեսանկյունից:

 

Քննարկվել է նաև առաջին տիկնանց ձևաչափով հանդիպում կազմակերպելու հնարավորությունները, ինչ թույլ կտա նոր լուծումներ փնտրել կանանց, գենդերային հավասարության ու այլ հարցերի շուրջ:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձել են հասարակությունում կանանց դերի բարձրացման անհրաժեշտությանը, իրավունքների պաշտպանությանը ինչպես նաև տարբեր պաշտոններում կանանց ներգրավվածության ընդլայնմանը:

 

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Էլիզա Ռիդին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները, դրա առաջ ծառացած մարտահրավերները, կարևորվել է խաղաղության հաստատումը, ինչը տարածաշրջանում կբերի կայունություն և բարեկեցություն:

 

Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև 2018 թվականին Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական ձեռքբերումները:

 

Էլիզա Ռիդը ներկայացրել է իր գործունեությունը, ընդծել, որ հանդիսանում է զբոսաշրջության հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան ինչպես նաև գործակցում է «Բիզնես Իսլանդիայի» հետ, որը միտված է բարձրացնելու Իսլանդիայի մասին տեղեկացվածությունը:

 

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և Իսլանդիայի միջև գործակցության հնարավորությունները:

 

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Էլիզա Ռեյդին հրավիրել է Հայաստան:

 

Hayeli.am

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024