Աննախադեպ բյուջեի քննարկում

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 03, 2021

Եկող տարվա բյուջեն են քննարկում։ «Աննախադեպ»։ Բանակի բյուջեն չի ավելանում եկող տարվա բյուջեով, բայց փոխարենը ուժային կառույցների աշխատողների աշխատավարձն է ավելանում։ Դե, բանակն ում շունն է, ում է պետք, զինվորը անձրեւի, ձյան, սառնամանիքի տակ պետք է ծառայի։ Ելակն էլ պրծավ, մայկա- տռուսիկն էլ շահարկվեց։ Ելակը տվեցին, որ հետո մորթեն։ 

Քաղաքացուն ստորացնում, նվաստացնում, սպանում են, քաղաքացու օրվա համար բյուջեով տասնյակ միլոններ են հատկացնում, որ քաղաքացու օր տոնեն։ 

Ի՞նչ ասեմ, ձեզ` «աննախադեպ» ԽՊԱՌՏ քաղաքացիներիդ հասնում է, քանի դեռ խելքի չեք եկել, թե ինչ ազգակործան իշխանության հետ գործ ունեք։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել