«Անտեղյակության, անորոշության մեջ՝ անհետ կորածների ծնողներով մենք դանդաղ մահանում ենք»

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 03, 2022

 

«Անտեղյակության, անորոշության մեջ՝ անհետ կորածների ծնողներով մենք դանդաղ մահանում ենք». Հասմիկ Ավդալյան

2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Ավդալյանների ընտանիքի կրտսեր որդին՝ Շավարշը զինկոմիսարիատից ծանուցագիր էր ստացել։

 

«Պավեստկա էր ստացել, ներկայացել էր, տարել էին սկզբում Էջմիածին, հետո՝ Մեղրի, Կապան ու վերջում՝հոկտեմբերի 21-ին Զանգելան են տարել ավտոբուսներով ու հանձնել թշնամուն»,- պատմում է հայրը՝ Բարսեղ Ավդալյանը։

 

 

Պատերազմի առաջին օրերից Դալարիկ գյուղից Շավարշ Ավդալյանը և համագյուղացի պայմանագրային Ռուդիկ Ալեքսանյանը եղել են Էջմիածնի ՌՔԿՊ (ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության) զորքի հետ։ Հոեկտեմբերի 14-ին մեկնել են Կապանի զորամաս։ 

 

Հոկտեմբերի 20-ին Կապանի զորամաս է ժամանել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ հրամանատարական կազմին ներկայացրել է իրավիճակը․ «Մի քանի կիլոմետրի վրա գտնվող Կովսական քաղաք ներթափանցել են ադրբեջանական խմբեր, հարկավոր է մի քանի խմբով մտնել, հայտնաբերել և ոչնչացնել թշնամու ստորաբաժանումները»։

 

«Սանրման աշխատանքներ՝ Կովսականի տարածքում» պայմանական անվանմամբ մարտական առաջադրանքի համար նույն օրը ձևավորել են 62 հոգանոց երկու խումբ։

 

Մի խումբը պետք է շարժվեր Ներքին Հանդի, իսկ մյուսը՝ Կովսականի (Զանգելանի) ուղղությամբ։ Շավարշ Ավդալյանը երկրորդ խմբի մեջ էր, հոկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 6-ին երկու խմբերը դուրս են գալիս Կապանի զորամասից։ Նախնական պայմանավորվածության համաձայն, խմբերը «Կիրի հանք» կոչվող տեղամասում պիտի սպասեին հրամանի, սակայն, դեռեւս չպարզված հանգամանքներում, դեպի Կովսական գնացող խումբը փոխգնդապետ Արսեն Աբգարյանի հրամանատարությամբ, երեք ավտոբուսով շարժվում է դեպի Կովսական քաղաքի դպրոց։ Ժամը 07։00-ին՝ դպրոցից (որի վրա արդեն ադրբեջանական դրոշ է եղել) 500 մ հեռավորության վրա հայտնվել են շրջափակաման մեջ, մարտի են բռնվել։ 62 հոգանոց խմբից փրկվել է միայն 22-ը, մնացածը զոհվել են, անհետ կորել կամ գերեվարվել։ Շավարշ Ավդալյանն անհետ կորածների ցուցակում է։ Փրկված հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանն անհետ կորածի ծնողներին պատմել է, որ վերջին անգամ Շավարշին տեսել է երկու զինակիցների հետ, դեպքի վայրի մոտակա թմբի ետևում՝ մարտ վարելիս։

 

 

Ամբողջական հոդվածը Հետքում 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024