Արաբկիրում ազատամարտիկներին նվիրված խաչքարի վրայից կոտրել են Հիսուսի գլուխն ու ձեռքը

Արթուր Հայրապետյան Օգոստոս 30, 2022

Արաբկիրում ազատամարտիկներին նվիրված խաչքարի վրայից կոտրել են Հիսուսի գլուխն ու ձեռքը։ Հավատքից կամ սնահավատությունից բխող վիժվածքությու՞ն, ինչ-որ լակոտների արած անասունությու՞ն, դրսից արված ազդա՞կ, թե այլ բան` առայժմ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ սա վանդալիզմ է։

Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Արմավիրի մարզում նույնպես նմանատիպ մի դեպք արձանագրվեց։ 

Նայելով Հատիսի վրա կառուցվելիք Քրիստոսի արձանի քննարկումների և գործողությունների ժամանակագրությանը` երևում են որոշակի համընկնումներ։  

Իրավապահ կոչված կառույցները պետք է անեն առավելագույնը հանցագործներին գտնելու և պատժելու համար։ 

Երկիրը բարդակ է դարձել, մարդիկ էլ դեգրադացման նոր պիկին հայտնվել։

 

Բաբկեն Հարությունյան 

Կիսվել