Արամի մարմինը 10 ամիս եղել է Սևանի դիահերձարանում, այդ ողջ ընթացքում ընտանիքը Արամին փնտրել է ամենուր

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 07, 2022

Ստեփանյան Արամն Արտաշատից էր։ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում էր սովորում։ Պետական վերջին քննությունից նրան կտրել էին ու մի քանի ամիս հետո՝ 2019-ի հուլիսին զորակոչվել էր բանակ։

9-րդ պաշտպանական շրջանում (Ջրականում) Արամը որպես վաշտի սանհրահանգիչ, ապա՝ որպես բուժակ էր ծառայում, իսկ սեպտեմբերից ծառայությունը շարունակում էր հետախուզական դասակում։

Պատերազմն Արամենք դիմավորեցին։ 2020-ի հոկտեմբերի 2-ին, երբ հերթական հրետակոծություն է սկսվում, զոհեր եւ վիրավորներ կային, նահանջի հրաման էր տրված․ հրաձգային գումարտակը դանդաղ սկսում է նահանջել, իսկ Արամը շարունակել է վիրավորներին օգնություն ցույց տալ։ 

2020-ի հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Ջրականի «Նյուզգար» դիրքից «Նարինջներ» դիրքի ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից զոհվում է Արամը։ Նույն օրը իր 11 հոգանոց դասակից զոհվում են ևս 5 զինվոր...

2021-ի օգոստոսի 29-ին Սևանի դիահերձարանից զանգահարում են Ստեփանյանների ընտանիքին ու տեղեկացնում, որ ԴՆԹ-ն համընկել է։ Արամ մարմինը 10 ամիս եղել է Սևանի դիահերձարանում, այդ ողջ ընթացքում ընտանիքը Արամին փնտրել է ամենուր՝ անհետ կորածներից մինչև գերիների մեջ...

2021-ի սեպտեմբերի 2-ին Բուժակ Արամին մայր հողին հանձնեցին Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Նա 25 տարեկան էր։

Լույսերի մեջ մնաս, Արամ ջան։ 

 

ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024