Արցախ. ս.Հակոբավանք. Ուխտդ ի կատար հայ ուխտավոր

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 12, 2022

Լուսադեմին Երեւանից ճանապարհ ընկանք դեպի Արցախ` ուխտի։ Մինչեւ Արցախ հասնելը, ճանապարհին ինչքան եկեղեցի կար, որը ս.Հակոբ անունն էր կրում, ուխտավորները ներկա գտնվեցին ու աղոթք բարձրացրեցին առ Աստված։  

Չգիտեի Արցախի սրտում Հակոբավանքի մասին։ Հրաշալի նախաձեռնություն էր, հատկապես այստեղից Արցախի Մարտակերտի շրջանում Քոլատակ գյուղի Հակոբավանք ուխտագնացության նպատակը Հակոբավանքի վերակառուցման միտումով։ Հրեշտակապետաց տոնին, Հակոբավանքը ընդունեց ուխտավորներիս։ Հաղթահարել ճանապարհն ու նպատակ պահել, ուխտավորի նպատակն ու խորհուրդը հենց վանքում պատարագին մասնակցություն ունենալ էր` Տավուշի թեմի հոգեւոր սպասավոր Տեր Աբել քահանայի ու Ս. Հակոբավանքի վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հանդիսապետությամբ։ 

 

Ուխտագնացության խորհուրդը Հայաստան -Արցախ մշտամնա կապն էր նաեւ, որպեսզի մի բռունցք դառնանք ու ապրենք մեր զորավոր հողում ու ամուր պահենք մեր գոյությամբ, տունը շենացնենք, որտեղ ապրում ենք։ Հայաստանից ժամանած ուխտավորներին միացել էին հավատացյալներ Ստեփանակերտից, ինչը շատ խորհրդանշական էր։ 

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններից ներկա էր Անուշ Վարդանյանը։  

 

Ուխտագնացությունը կազմակերպել էր Գագիկ Հարությունյանը, որի հետ խոսելու ընթացքում հասկացա, որ ուխտագնացությունը պետք է Արցախ շարունակական լինի, ինչը մեր օրերում շատ կարեւոր է։ 

Վերջում պատարագի ավարտից հետո ուխտավորները մատաղ ճաշակեցին։

Արցախում ուխտավորների երկուօրյա մնալը նաեւ արցախահայության կողքին անհրաժեշտ է այնքանով, որ մենակ չենք թողնում նրանց։ 

Հաջորդ ուխտագնացությունը դեպի Արցախ Հակոբավանք նախատեսվում է դեկտեմբերի 17-ին։ Աստծով ու միասին մի բռունցք.... ս.Հակոբավանքի վերակառուցմանը` մեր մասնակցությամբ։ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024