Արցախը մեր հիվանդ երեխան է

Արթուր Հայրապետյան Հուլիս 06, 2021

Հիվանդ երեխաների խնամքի մասին կողքից խորհուրդ տվողները մոր մեջ ավելի են բարձրացնում ինքնապաշտպանական ուժը ։

Նրանք ,ովքեր պնդում են, թե հիվանդ երեխային ավելի լավ էր սրսկեին մահանար, կամ ուղարկեին հատուկ խնամքի կենտրոն , որ ծնողն առանց գլխացավանք ապրի, չեն էլ գիտակցում, որ այդ խոսքերով դառնում են ծնողի աչքի գրողը։ Իհարկե նրանք միշտ չակերտավոր հոգատար են իրենց ցույց տալիս ,ու դեռ նեղվում են ,թե ըհնց լավությունն էլ չի անցնում , և այդ անողները այդպես էլ չեն գիտակցելու ծնող լինելու մեծ առաքելությունն ու կարևորությունը։ 

Իհարկե ինչպես Էքզյուպերին էր ասում քլունգը երկու բևեռ ունի ,երբ այն ստրուկի ձեռքում է ատելի է, երբ հնէաբանի այն օրհնված է ու էլիտար ։ 

Երկու բևեռն այստեղ էլ կա, երբեմն կան ծնողներ ,ովքեր հիվանդ երեխային դարձնում են ընտանիքի սոցիալական կարիքները հոգալու միջոց ։ 

Բայց կա նաև հակառակը , կան ծնողներ ովքեր իրենց վերաբերմունքով աշխարհի համար էլիտար օրինակ են... Ու այդ ծնողների սիրով պետք է չափել աշխարհը ։

Արցախը մեր հիվանդ երեխան է ... Մնացածը ամեն մարդ ինքն է որոշելու իր բևեռը։

Այսօրվանից որոշել եմ չարձագանքել Արցախի շուրջ հնչեցված լավ և վատ գրառումներին։

Արմինե Մելքոնյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024