Արմատական (ԲՕԶ)տղություն

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 10, 2022

Արմատական (ԲՕԶ)տղություն

 

 

Տիեզերական մասշտաբի հանցագործություն է տեղի ունեցել մեր Հայրենիքի ու հայության նկատմամբ, որը մինչեւ օրս շարունակվում է։ Արցախի ճակատագիրը որոշել, ու հրաժարվել Արցախից մեղմ ասած (ԲՕԶ)տղություն է, ու արցախցուն մենակ թողնել անորոշության մեջ, հետն էլ, թե արցախցին պետք է որոշի իր վաղվա օրը, շատ պարզ է դավաճանության անչափ լինելը։ 

Ձեզ խաղաղության իմիտացիա են մատուցել, որի հաշվին դուք ականջներով լսել ու սիրել եք, իսկ ներքուստ ընդունել եք այն, ըստ ձեր անձնական շահերից ելնելով, իսկ իրականում խաղաղությունը գին ունի, որը թշնամու համար անգին է, իսկ ազգադավի համար նպատակ։ Թշնամին ամեն ինչ անում է եւ շարունակում է իր դարավոր երազանքին հասնել` զավթելու մեր Հայրենիքը ամբողջապես։ Իսկ ինչ կարելի է մտածել, երբ գիտես թե ինչի է ընդունակ ներքին տականքը։ Գուցե առեւտո՞ւր է եղել։ Պետք է ամեն ինչ ջրի երես դուրս բերել։ Իսկ այն որ ներքին տականքը վախենում է թշնամուց դա շատ պարզ է։ Գլուխը կախ ենթարկվում ու կատարում է ցանկացած հրաման։

Գերագույն գլխավոր հոգեկան հանցագործը կրկին իրավիճակը սրում է։ Թե ուր է այս անգամ տանում, ինչ կա մտքին իր խառնակչությամբ նորվա բան չէ։ Պարզ է խոսում, կրկին աղետալի սլաքները ուղղելով հնարավոր բոլոր կողմերի վրա, բացի մեկ մարդուց եւ այդ մեկը ինքն է իր ազգակորածան քայլերով։ 

Իսկ մենք դեռ սպասում ենք հրաշքների, այն դեպքում, որ պետք է ամեն վայրկյան գործել։ Այս շարունակվող ողբերգության մեջ տականքը փորձում է ամեն կերպ ինքնահաստատվել։ Ու քանի դեռ մենք ոչ վրեժ ունենք, ոչ էլ պատրաստվում ենք ազատագրել մեր Հայրենիքը գերագույն գլխավոր հոգեկան հանցագործից, աղետներ աղետների ետեւից է գալու։

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024