Արթուր Հայրապետյան. Հավաստի աղբյուրներն» էլ օյին չեն

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 28, 2022

Ու այսքանից հետո դեռ գերագույն գլխավոր հոգեկան հանցագործի վրա թեւեր փռողներ կան չէ՞, թե՞ կրկին կլինեն մարդիկ, որ կասեն` նախկինները հարիֆի գրպանը գցեցին էս արհավիրքը։ 

Ու քանի որ ճիվաղը ինքն էլ է խոստովանել, որ ամեն ինչ արել է, որ իրեն դավաճան ասող չլինի, նորից ասեմ` գերագույն գլխավոր հոգեկան հանցագործը մերժել է Արցախի հարցի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ համանախագահ երկրների առաջարկը, որի արդյուքնում անխուսափելի է դարձել պատերազմը, որի արդյունքում նվեր է արել թշնամուն Արցախի ինը շրջան, (որ հնարավոր էր բանակցությունների շնորհիվ) հինգի փոխարեն, մատաղ է արել հինգ հազարից ավել ընտրագույն տղաների, մի ամբողջ սերունդ թշնամիներով վերացրել, ու տասնյակ հազարավոր մարդկանց անտուն ու անտեր։ 

Հիշեք, թե ինչ ասաց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի..» Նույն վիճակը իհարկե չէր լինի, բայց դե ինքնախոստովանական ցուցմունք տվել է ազրահիլը, որ այդպես էլ անպատասխան է մնացել, թե զոհվածների ծնողների կողմից, եւ թե օրենքի։

Ու քանի որ ինչ արել է հանգիստ մարսել է` մարսում է, շարունակում է իր ազգակորածան քայլերը վերջնականապես իրագործել «խաղաղության» անվան տակ։ 

Այնպես որ «հավաստի աղբյուրներին» ասեք, թող հանգիստ նստեն տեղները։ Հայրենիք հանձնողներն էլ են իրենք, ծախողներն էլ....

«Հավաստի աղբյուրներն» էլ օյին չեն...

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024