Աչքերը բացել և առաջինը հարցրել էր ընկերոջից ` Հարութից ,ով բռնել էր հավերժի ճամփան ... Հետո ինքն էլ միացավ երկնային ընկերներին ,հավերժ թողնելով հերոսի իր անունը

Աննա Անտոնյան Հուլիս 11, 2023

Արթուր Վիրաբյանը Գեղարքունիքի մարզից էր։ 2020 թ. սեպտեմբերի 28-ին կամավոր էր մեկնել առաջնագիծ։ Տան անդամներին ասել էր, թե սովորականի պես աշխատանքի է գնում։

 

ԵՐԿՈՒ ՀԱՐՑ

 

Հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան՝ թշնամու հերթական հարձակման ժամանակ, մահաբեր արկը ընկնում է Արթուրենց դիրքի վրա: Արթուրը գլխի շրջանում բեկորային ծանր վնասվածքներով տեղափոխվում է Երևան: 

Արթուրը գլխուղեղի շատ բարդ վիրահատություն է տանում։ Բժիշկները հուսադրող խոսքեր չէին ասում, իրենք էլ չգիտեին՝ Արթուրը գիտակցության կգա՞, թե՞ ոչ։ Բայց մի օր նա բացում է աչքերը․․․ Նրա սնարից ոչ մի վայրկյան չհեռացող քույրը լսում է առաջին հարցը․

-Հարութը ո՞ւր ա․․․

Դժվար էր հավատալը, բայց գլխի շրջանում ծանրագույն վնասվածքներ ստացած Արթուրը հիշում էր ամեն ինչ։ 

Հարութը դասընկերն էր ու ծառայակիցը։ Հարութը անմահացել էր, բայց քույրը խաբում է՝ ասելով, թե լավ է ու ուրիշ հիվանդանոցում։ «Վստահ եմ, որ ինձ չհավատաց»,- ասում է քույրը։ 

Հաջորդ հարցն էր․

-Կռիվը պրծե՞լ ա․․․

Չէր դադարել պատերազմը․․․ Արթուրը դա զգում էր, կողքին նույնքան ծանր վիճակում գտնվող զինվորներ էին․․․

33 օր պայքարեց Արթուրը։ 33 օր հարազատները ապրում էին միայն հույսով ու աղոթքով, բայց նոյեմբերի 12-ին Արթուրի

սիրտը դադարեց բաբախել…

 

••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

 

Արթուր Վիրաբյանի մասին ամբողջական հոդվածը ներառված է «Կյանքից առավել» գրքի երկրորդ հատորում, որը շուտով լույս կտեսնի։

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024