Այս ողջ քարոզչության նպատակն է՝ ցույց տալ, որ առաջին հերթին արցախցիներն են դավաճանել իրենց հայրենիքը․ «168 ժամ»
Իր վերջին մոնոասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե վերջին շրջանում ԱԱԾ-ն հայրենիքի դավաճանության շուրջ 50 դեպք է բացահայտել։ Անմիջապես հաջորդ օրը ԱԱԾ-ն հրապարակեց հայրենիքի հերթական դավաճանին բացահայտելու մասին տեսահոլովակը, որում «մեղադրյալը» 2 միլիոն դրամի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի հատուկ ծառայություններին։ Երեկ էլ նույնաբովանդակ մի տեսահոլովակ հրապարակեց արդեն Արցախի ԱԱԾ-ն, որն իբրև թե միանգամից բացահայտել է հայրենիքի ամբողջ 5 դավաճանների։
Որքանո՞վ են ԱԱԾ-ների այս բացահայտումներն արժանահավատ, չափազանց դժվար է ասել, քանի որ կյանքը ցույց է տվել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ԱԱԾ-ն զբաղվում է ոչ թե պետության, այլ իշխանության պաշտպանությամբ։ Հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ բացահայտվող «դեպքերը» կարող են լինել ոչ թե հայրենիքին, այլ իշխանությանը դավաճանելու պարագաներ։ Բայց խնդիրը շատ ավելի խորքային է, և այս «դետեկտիվ» տեսանյութերով ԱԱԾ-ն իրականում լուծում է ոչ թե անվտանգային, այլ քարոզչական խնդիրներ։ Ընդ որում, ԱԱԾ-ի ինչպես պաշտպանությունը, այնպես էլ՝ քարոզչությունը վերաբերում է ոչ թե Հայաստանի կամ Արցախի պետությանը, այլ իշխանություններին, առավելապես Նիկոլ Փաշինյանին։
Վերջինս, ըստ ամենայնի, ծանր է տանում «դավաճանի» պիտակը և հանձնարարել է ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ դավաճանությունը Հայաստանում ու Արցախում համատարած..
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/30/1277325/
© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից