Այսպես է պետք հակազդել

Արթուր Հայրապետյան Օգոստոս 30, 2022

Փորձեցի չզայրանալ, բայց` ապարդյուն.

 

Քանի որ արդեն քանի օր է, ինչ քննարկվում է 24 մլն-ի դիմաց զինվորական ծառայության ժամկետի կրճատման հարցը, անդրադառնամ դրան շատ հստակ ու ծավալուն.իհարկե, նախագիծը սոցիալական ատելության հիմք է, բայց քննադատությունը պայքար չէ ու գործ չէ, իսկ իրականում առանց լուծում զուտ քննադատելով այն դուք ուտում եք երկրի գլխավոր սցենարիստի հերթական խայծը` բանակում ծառայելը հավասարեցնում եք պատժի ու բողոքում եք, որ գումարի դիմաց այդ չակերտավոր պատիժը կրճատում են...այսինքն Նիկոլը մի կողմից է միտումնավոր արժեզրկում բանակի դերը` պատվից այն վերածելով պատժի, մյուս կողմից էլ դուք եք նույն քանդակը ավարտում, բայց հակառակ կողմից...

 

Դե հիմա ինչպես չասես, որ #կրեք_ուղեղ.

 

Իրականում նախագծի դեմ պայքարելու հանճարեղ ու փորձված, բայց և պարզ մեթոդ կա. սովետական միության ժամանակ մի խոսք կար` "не служил, не мужчина". պարտադիր ժամկետային զինվորական ծառայության չանցած տղամարդկանց շատ դժվարությամբ էին "աղջիկ տալիս". ավելի պարզ ասած` հայրը հավանություն չէր տալիս նման տղայի հետ շփմանը ու դրանով իսկ հարցը փակվում էր.

 

Սա այնքան պարզ ու աշխատող մեթոդ էր, որ հանուն սիրեցյալի տղամարդիկ պատրաստ էին ծառայելու. առհասարակ ` զինվորականության նկատմամբ հարգանքը բարձր մակարդակի վրա էր, այլ ոչ թե կենացային ու «Офицеры» երգը պատվիրելու. աղջիկների համար ամենացանկալի փեսացուները հենց զինվորականներն էին` նավաստիներից սկսած մինչև օդաչուներ:

 

Իսկ Հայ հասարակությունը պատրա՞ստ է նման դաստիրակություն տալ իր աղջիկներին. Հայ ծնողները պատրա՞ստ են դեմ լինել կամ մերժել հարուստ և ցանկալի փեսացուին զուտ նրա համար, որ վերջինս գումարի դիմաց ազատվել է զինվորական ծառայությունից. չէ որ գումարի դիմաց Հայրենիքի պաշտպանությունից հրաժարվածը գումարի դիմաց կնոջն ու երեխային էլ չի պաշտպանի. փիլիսոփայություն, սիրելիներս, փիլիսոփայություն.

 

Իսկ նախագիծը քննադատող Հայ աղջիկները պատրա՞ստ են մերժել իրենց փեսացուներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն անցել պարտադիր ժամկետային զինվորական ամբողջական ծառայություն:

 

Եթե ծնողներն ու Հայոց փափկասուն օրիորդները հենց այսպես շարժվեն, մերժեն այս արատավոր նախագծի ընդունման շնորհիվ փաստացի իրական ծառայությունից փաստացի ազատման անձանց հետ ընտանիք կազմել, ապա այս նախագիծը կմնա թղթի վրա ու որպես խարան` դրանցից օգտվողների վրա:

 

Սույն մեխանիզմի իրական ու մասսայական օգտագործման դեպքում ոչ միայն գրեթե կզրոյացվեն գումարի դիմաց զինվորական ժամկետի կրճատման դեպքերը, այլև ընդհակառակը` տղաները հպարտությամբ կգնան ծառայելու, ինչով իսկ թե' ներսի, թե' դրսի ռեժիմը կպարտվի:

 

Այ այսպես է պետք հակազդել. մեխանիզմը Ես ասացի. մնացածը դուք որոշեք:

 

Իհարկե, սա չի վերաբերում առողջական լուրջ խնդիրների պատճառով ժամկետային զինվորական ծառայությունից ազատման դեպքերին.

 

Հ.Գ. Մեկ էլ հիշեք, թե զինվորական ծառայությունից վերադարձած տարատեսակ թափթփուկներ ինչպիսի բառերով էին բնութագրում խստապահանջ ու օրինապահ սպաներին. բանակը չպետք է լինի ո'չ կրիմինալի, ո'չ էլ հանգստյան գոտի. բանակը պետք է լինի բանակ:

 

Ցտեսություն

#կրեք_ուղեղ

 

Վահե Գրիգորյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024