Ազգակործան պատուհասի վեց ամսվա ճանապարհային քարտեզը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին էր

Արթուր Հայրապետյան Մարտ 18, 2021

Փաստորեն ազգակործան պատուհասի վեց ամսվա ճանապարհային քարտեզը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին էր։

Երկրում ՍԴ ճգնաժամ է, դատական համակարգ գոյություն չունի, ՀՔԾ, ԱԱԾ, դատախազություն, գոյություն չունի, ոստիկանությունն էլ ձեռքի խաղալիքի պես, ով ինչպես ուզում օգտագործում է, բանակի հերն անիծեցին, քանդեցին եղածը, մի ամբողջ սերնդի մատաղ արեցին, խայտառակ փաստաթուղթ ստորագրած, գերիների հարց չլուծված, անհետ կորածների հարց չլուծված, մարդկանց տնավեր դարձրած, ոչ մի հարցի հետ կապված մի բան չարեցին, ու դրանք որոշել են, որ պետք է ընտրությունների գնալ, ու հետն էլ հաղթել։ Չեմ վստահում այս ազգակործան պատուհասին եւ նրա շուրջիններին։ Այնքան չեմ վստահում, որ երկրում չի հաստատվելու ազատ ու թափանցիկ ընտրություններ։ Մի ամբողջ սերնդի գլուխ կերած, արյունոտ ձեռքերով իշխանությունները, ինչպես կարող են մաքուր ընտրություններ անցկացնել։

Ու այս ընտրական օրենսգրքով գնում են ընտրությունների՞։

Վարչական ռեսուրսի ու ազգակործան պատուհասի օլիգարխների միջոցով կանցկացվեն ընտրություններ, եւ թե ինչ տեղի կունենա ընթացքում, ինչպես է տխեղծ իշխանությունը մարդամեջ դուրս գալու, համոզելու մարդկանց, որ իրենք անմեղ են, միայն մեղավորը էն մարդիկ են, որոնց երեխաները պատերազմ գնացին ու չվերադարձան, անհետ կորան, գերի ընկան, մարդիկ, որոնց տներն ու հարազատների շիրիմները մնացին թշնամուն, ու էդպես..

Ես, որ ես եմ, չեմ մասնակցելու ձեր արդեն ուղղորդված կեղծ ընտրություններին, եւ ես չեմ ընտրելու որեւէ մեկին, հնարավորության դեպքում, փորձելու եմ կանխել անօրինականությունները...

Հանդուրժեք ազգակործան իշխանությանը, եւ դուք փառավորված կապրեք, իսկ իրականությունից կտրվածներդ դուռը բացեք մտեք այն ընտանիքներ, որոնց տանը սուգ է, որոնց երեխաները չկան.. ու գուցե իրականության հետ բախվեք։

ԱՐԹՈՒՐ  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024