Ազգային ժողովի իշխանական պատգամավորներին, օգնականներին, փորձագետներին պարգեւավճար են նորից բաժանել

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 14, 2022

Ազգային ժողովի իշխանական պատգամավորներին, օգնականներին, փորձագետներին պարգեւավճար են նորից բաժանել: Այսօր այս առնչությամբ լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ ընդդիմադիր պատգամավորների փորձագետներ ու օգնականներ կան, որոնք գալիս են աշխատանքի, ինչո՞ւ են միայն իշխանականներին դա տվել ու այս պատերազմական ֆոնին պարգեւավճար տալը ճի՞շտ է համարում՝ նա պատասխանեց. «Ընդհանրապես համարում եմ, որ ԱԺ պատգամավորները, որոնք չեն մասնակցում, ընդհանրապես չպետք է ստանան աշխատավարձ, չնայած ընդդիմադիր պատգամավորներն ու իրենց աշխատակիցները ստանում են: Ինչ վերաբերում է օգնականներին, նրանց մեծ մասը նույնպես բացակայում են եւ չեն կարող ստանալ: Ինչ վերաբերում է նրանց, որոնք գալիս են մենք ունենք դեպք, որ դիմել է ընդդիմադիր պատգամավորը, որ իր օգնականն ու աշխատակիցները գալիս են, ես անհատապես կդիտարկեմ: Իսկ պարգեւավճարը սեպտեմբերի 21-ին նվիրված Անկախության օրվա հետ կապված պարգեւավճար է, որը ամեն տարի մշտապես տրվել է: Դա իմ պատասխանատվության տակ է, ես եմ ստորագրել ու ես եմ այդ որոշումը կայացրել»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/10/14/1297887/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024