Ազգովի ընկել ու այս տխեղծ իշխանության ներկայացուցիչների դուրս տվածն ենք հերքում

Արթուր Հայրապետյան Փետրվար 05, 2021

Ազգովի ընկել ու այս տխեղծ իշխանության ներկայացուցիչների դուրս տվածն ենք հերքում։

Քանի կար Շուշին մերը չէր, հիմա էլ` Կարսը։ Դժբախտ եւ դժգույն երեսփոխան-դերասանի անտեղյակ լինելը, մինչդեռ դիտավորյալ բառեր օդ արտանետելը, իր տեղն ու նշանակությունը ունի։ Սրանք խմբով մեկ են արել իրենց խոսքը։ Փաստորեն ըստ քայլականներին 30 տարի բանակ չենք ունեցել, եւ նրանք եկան ու առանց ոչնչի բանակ «հիմնեցին»։ Դրա համար է այժմ մեր բանակը այս դժբախտ եւ դժգույն իշխանության ձեռքին խեղճացել..

Գնալով համոզվում եմ, որ այս պատերազմը պայմանավորված պատերազմ էր` երկու կողմերի` դժբախտ եւ դժգույն ղեկավարների կողմից։ Դրա համար է թշնամին խոսում, իսկ ազգակործան պատուհասը սսկվում։ Շահողը` շահեց, դե մենք էլ համկերպվեցինք մեր պարտության հետ, ու հազար ափսոս մեր մի սերունդ մատաղ եղած հերոսացած տղաները։

Թշնամին ամեն ինչ արել է, որ մեր պատմական հայրենիքը իրենով անի, եւ մենք մոռացության տանք մեր պատմական հայրենիքը։

Հիմա, այս ստահակ, ազգակործան իշխանությունները եկան, որ մեր դարավոր թշնամուն արդարացնեն, ու իրենց սրտի ուզածով մեզ կալմեջ անեն։

Հայրենիքը բառերով չեն սիրում, բայց բառերով էլ կարողանում եք վերջին փշրանքներ մնացած մեր հայրենիքը ծախել։ Մենք ենք մեղավոր, որ դուք դեռ ձեր տեղում թառած, ինչ ուզում, անում եք։ Դժբախտ եւ դժգույն նիկոլը, ցավոք հայ ժողովրդի հավաքական կերպարն է. Դիմավորում են։ Ճամփու են դնում։ Ստերն ու կտերը ուտում։ Ծափ տալիս։ Ամենը` հոժարակամ։

Մի ավտոբուս մնացած մարդիկ են ձեր ձեռքին խենթանում, էն էլ սիրտ, եթե կա չի դիմանա` կհնձի։ Դա էր էս ազգակործան իշխանության, իրենց տուժող ներկայացրածների նպատակը։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024