Բաքվում սկսվել է 2020 թ. դեկտեմբերի 15-ին Խծաբերդում գերի ընկած զինվորականներից 14-ի դատավարությունը

Արթուր Հայրապետյան Հունիս 16, 2021

Բաքվում սկսվել է 2020 թ. դեկտեմբերի 15-ին Խծաբերդում գերի ընկած զինվորականներից 14-ի դատավարությունը։ 

 

Թշնամին ապօրինաբար դատում է հետևյալ մեր քաղաքացիներին` 

1. Հրաչ Արզումանի Ավագյան

2. Գեղամ Սամվելի Սերոբյան

3. Արմեն Եղիզարի Բաղասյան

4. Գոռ Վահրամինի Գասպարյան

5. Կամո Կարենի Սեֆիլյան

6. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի

7. Գևորգ Նորայի Ասետրյան

8. Սիսակ Գրիշայի Ենգոյան

9. Ալբերտ Կամոյի Պետրոսյան

10. Ռոմիկ Միսակինի Սեդրակյան

11. Արամ Գառնիկի Մինասյան

12. Մկրտիչ Սիմոնի Մինոսյան

13. Էդգար Վաչագանի Մաթեսյան

14. Յուրի Տիգրանի Կարապետյան

 

Ադրբեջանը նրանց դատում է որպես ահաբեկիչների, մինչդեռ նրանք, համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, պիտի վաղուց ազատ արձակված և տուն վերադարձած լինեին։ 

 

Սա իհարկե, եթե մենք ունենայինք իրապես հայկական իշխանություններ, որոնք կպայքարեին մեր գերիների վերադարձի համար, այլ ոչ թե թուրքամետ օկուպացիոն իշխանություն, որն այս ամիսների ընթացքում ոչ միայն բացահայտ ցույց է տվել, որ թքած ունի մեր գերիների վրա, այլև վերջինիս պարագլուխը ցինիկաբար հայտարարում է, թե ոչինչ, որ տղաները մի քանի ամիս էլ մնան գերության մեջ։

 

Վստահաբար Ադրբեջանը մեր մյուս ռազմագերիների նկատմամբ ևս դատական գործեր է սկսելու։ Կարծում եմ` պարզ է` դատական գործընթացից հետո մեր տղերքին վերադարձնելը գրեթե անհնար է լինելու։ 

Եվ սրա գլխավոր պատասխանատուն ու մեղավորը հենց ինքն է` նիկոլը։

Ալվինա Աղաբաբյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024