Բոլորն իրենց համար աստվածներ են ստեղծում ՝ ըստ իրենց պատկերի

Արթուր Հայրապետյան Փետրվար 18, 2021

Բոլորն իրենց համար աստվածներ են ստեղծում ՝ ըստ իրենց պատկերի, եթե ցուլերն ու ձիերը կարողանային քանդակել, նրանք իրենց աստվածներին կպատկերեին ցուլերի ու ձիերի տեսքով... Ով սովորել է խորհրդածել, նրա համար դժվար է հավատացյալ լինել: Լավ, կարող ես ոչինչ չլինել, բայց եթե մարդ ես ծնվել, անունն էլ` մտածողություն, ոչ տրված է, չպետք է այնպես անես, որ քեզ աջ ու ձախ տշեն։

Մեր իշխանությունները պարապ են մնացել, այնքան, որ ոչինչ իրենց այլեւս չի հետաքրքրում, քան մարդկանց շեղելու, եւ օրը մի սուտ հնարելու։

106 զինվորի աճյուն են ադրբեջանցիները փոխանցել մեզ, 106 սպասող ընտանիք այլեւս անհույս է, որ իրենց տղաները կվերադառնան, կամ կճանաչեն իրենց տղաների անկենդան մարմինները.. այստեղ՝ վարչապետը կառավարության նիստին, ոգեւորված՝ անդարդ ՀԴՄ է խաղացնում ու հետն էլ, թե ՀԴՄ-ները շատացել են. այն դեպքում, որ ՀԴՄ-ն տնտեսական ցուցանիշ չէ. 

Կառավարության նիստ վարողը շարունակում է ճառել։ Իսկ մենք շարունակում ենք հանդուրժել ազգակործան պատուհասին։ Ոչինչ չկա ավելացնելու, քան թիթեռ նկարելը։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024