Ըստ 24լուրերի տեղեկությունների օրեր առաջ Արսեն Բարսեղյան օգտատերը,ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր ` " Հայաստանը այն երկիրն է,որտեղ հանցագործներին տալիս են ազգային հերոսի կոչում, իսկ հանցակիցներին նախարար ։
Ինձ ամեն օր հետապնդման ենթարկող մարդիկ լավ կլիներ ,որ իրենց քաղաքական տերերին ներկայացնեին իրենց կոռուպցիոն գործընթացները , որտեղ ես ոսկորի նման նրանց կոկորդին եմ ։ Արցախից տարհանված ընտանիքներին սփյուռքի մեր հայրենակիցների հանգանակությունները գրպանվում են Անդրանիկ Փիլոյանի և Նարեկ Մկրտչյանի կողմից ։ Ինչու Անդրանիկ Փիլոյանից հետո չի ձերբակալվում նաև մյուս հանցակիցը ։
Ովքե՞ր են հանցագործների քաղաքական տերերը ։ " , ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից։
24֊լուրերը փորձեց կապ հաստատել Արսեն Բարսեղյանի հետ , վերջինիս հեռախոսին պատասխանեց կինը ։ Վերջինս նշեց, որ ամուսինը գտնվում է բժշկի հսկողության տակ , իսկ ինքը մեր հարցերին չի կարող պատասխանել։
Այդուհանդերձ Արսեն Բարսեղյանի Հարևանները պնդում են , որ տեսել են ինչպես են դիմակավորված անձինք Արսեին ծեծի ենթարկելով նստեցնում մեքենան։
Ինչպես հայտնի հումորն է ասում ` պադեզդում ասում են , որ նախարարի կոռուպցիան ջրի երես հանելու համար է Արսենը բռնության ենթարկվել ։
Դեպքի մասին փորձեցինք նաև տեղեկանալ ոստիկանությունից, որտեղ կտրականապես մերժեցին նման հայտարարության լուրը ։