Սեպտեմբերի 10-ին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացավ հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ 2» գրքի շնորհանդեսը։
Գիրքը ներկայացնում է 44 օրյա պատերազմում և 2022 թվականի սեպտեմբերին թշնամու հարձակման հետևանքով վիրավորում ստացած քսան տղաների պատմությունները։
Ինչպես «Հայրեններ», այնպես էլ «Հայրեններ 2» գրքի շնորհանդեսը կայացավ հայրենասիրական, հայասիրական բարձր մթնոլորտում:
Գրքի հերոսների հայրենասիրությունը պարտավորեցնող է ,իսկ հեղինակի նվիրումը մեծագույն գնահատականի արժանի ։
Գրքի շնորհանդեսներ է սպասվում մի շարք այլ երկրներում ևս ։