Ցանկացած անհամաձայնություն հաշիվ չէ. ոսկորի զորությունը

Արթուր Հայրապետյան Հուլիս 10, 2021

Ձերբակալություններ են սկսվել, իսկ դրա ֆոնին ժխշվող ապագառկա զանգվածի բերանը կարմիր խնձոր չի գնում, միայն ոսկոր։ Որոտանի ու Շուռնուխի գյուղապետերը իրենց գյուղացիների կողքին պայքարում էին, որ գյուղերը թշնամուն չանցնի, բայց հիմա նրանց հայհոյողների մեջ են հայտնվել։ Ու քանի որ շուռնուխցին, որոտանցին է անգամ հոգեգեշին պողպատյա մանդատ տվել, ինչ է եղել որ, չագուչը կաշխատի հենց այդ ուղղությամբ նույնպես։ Ու քանի որ հոգեգեշին ծառայող ՊՆ - ԳՇ չկարողացան Սի լիճը պահել, բայց դինջ նստած են իրենց քեֆին, իսկ հողի, հայրենիքի համար պայքարողները ձերբակալված` (էլ բեթար կա) շատերը գլուխները հողի տակ են թաղել, հոգեգեշն էլ անցել է իր էժանագին շոուների գործին, որովհետեւ նրան ծափ տվող կա` ճիվաղը գոհ է ու երջանիկ։ Բայց քանի որ ցավը սեփական մարմնով չի անցել, ջհանդամին թե հողը մեր ոտքի տակից չի գնա` հողի դողը զգալու տեղ էլ չկա։ Կեցցե ժողովրդավարությունը, որ կեղծ արժեքների միջոցով ու ազգադավ տականքի մասնակցությամբ պտտվում է չարիքի պարանը մեր վզից կախ, մինչեւ խեղդվելը, իսկ իրականում վերընտրվածները բռնատիրություն են հաստատում, որտեղ ազատ խոսքն անգամ վիժեցնելու է ցանկացած ազնիվ քայլ, որովհետեւ անձնական բարեկեցության, բիզնեսը պահելու, մի բանի հասնելու համար ոսկորի զորությունը միշտ է իր դերը խաղացել, իսկ ցանկացած անհամաձայնություն հաշիվ չէ` դատապարտված է....

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024