Ճառ ասե՞մ , թե զանգ կախե՞մ․․․
Մեր հասարակության մի ստվար հատվածն իսկապես կարծում է, թե ճառ ասելով կարևոր հարցեր է լուծում։ Եթե անտառում աղբ ես տեսնում ու աղբը նկարում , տարածում ես համացանցում, քեզ թվում է թե դու կարևոր գործով ես զբաղված, ապա սխալվում ես։ Դու պարզապես պետք է այդ աղբը հավաքիր, ու հենց այդ հավաքման գործընթացը նկարեիր և տարածեիր, որն իսկապես կլիներ մեկ կրակոցով երկու նպաստակ խփել։ Առաջինը՝ հավաքեցիր աղբը, մաքրեցիր բնությունը, երկրորդը՝ բարի գործի մասին բարձրաձայնեցիր, որը կարող է դառնալ վարակիչ․․․
Ճառ ասելով ոչ կունենանք մարտունակ բանակ, ոչ կունենանք նյութատեխնիկական հագեցվածությամբ և կահավորվմամբ մարտական դիրքեր, ոչ կունենանք առավելագույնս անվտանգ սահմաններ և դիրքեր։ Գործ անել է պետք, Հայրենիքը աղբից մաքրել է պետք, ամեն մեկս եթե մեր փոքրիկ քայլերով տեղներիցս շարժվենք, ապա շատ կարճ ժամանակ հետո ինքներս էլ կզարմանանք, թե երկիրն այս ինչպես է ընկել ընթացքի մեջ ու շատ արագ առաջ շարժվում․․․ Ճառ ասողներ, ձեզ չթվա, թե մեծ գործ եք անում, պարզապես խանգարում եք, դա է ձեր գործը․․․ Նոր աշխատանքային շաբաթը սկսենք Հայոց բանակի համար բարի գործերով, ընկերներ ջան․․․
Կարեն Հովհաննիսյան