...Եվ չիմացանք, թե ին՞չ էր նրա վերջին խոսքը, վերջին պատգամը.... եվ չիմացանք, թե ի՞նչ արին նրա որբ աճյունը,ու՞ր է նրա շիրիմը... Եվ հավանաբար, երբեք էլ չիմանանք: Եվ հավանաբար, պետք էլ չէ, որ փնտրենք, քանի որ մեղանչած կլինենք ճշմարտության դեմ, այն օրերի դաժան ու դժնի տրամաբանության դեմ, ըստ որի Չարենցի նմանները պիտի նույնիսկ շիրիմ չունենային: Չարենցի անհայտ գերեզմանը շիկացած խարան է այն ժամանակների ու նրա հեղինակների ճակատին: Արհեստական միջոցներով չմաքրենք այդ խարանը...
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ