Չեմ կարծում, որ 2023-ին սկսվի մետրոյի նոր կայարանի կառուցումը. Հրաչյա Սարգսյան

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 11, 2022

Չեմ կարծում, որ 2023-ին սկսվի մետրոյի նոր կայարանի կառուցումը. Հրաչյա Սարգսյան

 

 

Երևանում` Աջափնյակում, մետրոյի կայարան կառուցելու աշխատանքները նախագծման փուլում են, վերջնական փուլը պատրաստ կլինի 2023 թ. հունիս-հուլիս ամիսներին։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

 

«Արդեն տեղի է ունենում առաջին փուլի հանձնման-ընդունման գործընթացը, նախագծման վրեջնական փուլը պատրաստ կլինի հաջորդ տարի հունիս-հուլիսին ամիսներին, այնուհետև կհայտարարվի մետրոյի կայարանի կառուցման մրցույթ։ Չեմ կարծում, որ 2023 թվականին սկսվի կառուցումը»,- նշեց նա։

 

Հ. Սարգսյանի խոսքով, պետք է նաև հասկանան, թե ինչ ֆինանսական միջոցներով է լինելու։ Կարծում է՝ միջազգային կազմակերպությունների միջոցով կիրականացնեն, քանի որ ծրագրում կան էներգոխնայողության կոմպոնենտեր և այստեղ հնարավորություն կլինի ներգրավել դրամաշնորհներ։

 

Հարցին՝ հնարավոր է 10 տարո՞ւց սկսկեն կառուցել, Երևանի քաղաքապետը պատասխանեց. «Չասեմ, երբ կարող ենք կառուցել, բայց ասեմ, որ գործընթացը գնում է, Երևանի բյուջեից արդեն 800 միլիոն դրամ է հատկացվել նախագծման աշխատանքները սկսելու համար, 2023 թվականին բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 100 միլիոն նախագծման աշխատանքների համար, որից հետո կսկսեն աշխատանքները»։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024