Ծրագիր ներկայացրեք, ոչ թե չանա թուլացրեք. չանա թուլացնելով երկրում ապագա չի կարող լինել

Արթուր Հայրապետյան Հունիս 09, 2021

Ազգակործան պատուհասը ոչ ծրագիր ունի, որ ներկայացնի, ոչ էլ նրան հետաքրքիր է ապագան, կարեւորը երկիրը աղետի հասցրած ստահակը կարծում է, որ պետք է մրցի, ոչ թե հանուն գաղափարի, այլ անձնական հաշվեհարդարի միջոցով երկիրը վերջնականապես կործանի։ Պետականամետ մտածողություն ունենալու համար պարտադիր չէ մեծ խելք ունենալ, պարտադիր է ընդամենը սիրել ու փայփայել պետությունը, չզբաղվել անձնապաշտությամբ։ 

Ազգակործան պատուհասին կցված մանրապճեղ դափդատարկ գանգերը, այնպես են վրա տալիս, կարծես ես եմ Քոչարյանին քաղաքականություն վերադարձրել։ Ու երբ չեն կարողանում տակից դուրս գալ, ուզում են հասկանալ, թե ես ինչու եմ ազգակործան պատուհասին անդրադառնում, որովհետեւ պետության գլխի կողմից երկրում պետական մակարդակով խրախուսվում է խուլիգանությունը։ Որ ժամանակին շատերս քննադատեիք օրվա իշխանություններին, գուցե այսօր չէինք հայտնվի անելանելի իրավիճակում։ Ոչ, ժամանակ էիք տալիս, որ աշխատեն, որովհետեւ պետությունը հանձնել էինք անփորձ, դատարկ, պատեհապաշ, գավառական հացկատակներին։ 

Քոչարյանին ձեր «թախծոտ» աչքերով հանցագործն է բերել, որ մրցի հետը, ու երբ ժամանակին ասել եմ, թե ինչ է լինելու, այն ժամանակ էլ էիք վրա տալիս։ Ու ցավալին այն է, որ մարդիկ կան, չեն ուզում հասկանալ, որ այն ինչ կատարվում է ներկայում, պատասխանատվությունը օրվա իշխանություններինն է, ու ցավալին այն է, որ շատերը չեն հասկանում, որ ազգակործան պատուհասի ամենօրյա ելույթները վկայում են մի բան, որ ազգադավը բոլոր հանցագործներին ու պետական դավաճաններին տվել անցել է` գլուխները լվացել։ Սպասեք, ասել է. «սաղին շինելու է..» 

Բա երեք տարի ինչով էին զբաղված։ Թող դատերին, ոչ թե շոուներ կազմակերպեին, ու իրենց չստացված սիրո ու հանդուրժողականության  մեղքը բարդեին ուրիշների վրա։ Թե՞ դատական իշխանության վրա բարդելն ու արդարադատության հերն անիծելը ավելի հեշտ էր։ Ու երեք տարվա ոչինչ չձեռնարկած տխեղծ իշխանությունները հաշվետվություն անգամ չեն կարող ներկայացնել, թե ինչ են արել, որովհետեւ ոչինչ չեն արել, միայն պետականաքանդ, հայադավ ծրագրեր իրագործելուց բացի։ 

Ու երկիրը, որ մազից կախված է, շատերի համար դարդ անելու չէ, կարեւորը որտեղից են փչում քամիներն ու որտեղ է պետք ժխշվել։ Այնպես որ, ձեր իրավունքն է ձեր ապագան խորտակելու, երկրի ապագան խորտակելու իրավունք չունեք։ Լրջացեք....

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024