Դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթաց` օղակը սեղմվում է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 07, 2022

 

Դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթաց` օղակը սեղմվում է

Բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությունը փաստում է մեր հերթական ձախողումը։ Չկա Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ խոսք, այնտեղ ապրող բնակչության անվտանգության, իրավունքների, կարգավորման, չկա ամենակարեւորը` պահանջ, չկա անգամ մեր ռազմագերիների վերադարձի, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություններին մասին որեւէ խոսք։ Իսկ ինչ էլ, որ կա բոլորովին մեր շահերից չի բխում։ Այն է` դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը սկսելու մեկնարկ է տրվում, իսկ թշանամու կողմից ուժի չկիրառում, զորքերի հետքաշում ՀՀ ինքնիշխան տարածքից` ոչ մի խոսք։ Արդեն մեկ տարի է մենք մեր ազգակործան իշխանությունների սխալների արդյունքում վայելում ենք մեր գլխին աղետ բերած իշխանությունների ձեռամբ թշվառությունն ու պերճանքը։

Այս ամենի հիմքում դրված է մի բան` «խաղաղության պայմանագրի» իրագործման` էթնիկ զտման, սպառնալիքի ուժով` կատարողի, եւ թշանամու շահը սպասարկողի «աննախադեպ» կործանարար փաթեթ։

 

Ավելի պարզ ու մատչելի լեզվով վերջում ասեմ Հանդիպումն ավարտեց։ Ազգակործանը առանց թշնամու զորքերը Հայաստանի տարածքից հեռացնելու նախապայմանի՝ պայմանավորվածություն է ձեռք բերել, մինչեւ ապրիլի վերջ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովի ստեղծման համար, եւ խաղաղության բանակցություններին պատրաստվել, առանց մեր հիմնարար կետերի եւ առաջարկների։ Ստացվում է, որ առաջարկը եւ թելադրող կողմը թշնամին է, անգամ խաղաղության օրակարգի մասով։ Մենք սուսիկ-փուսիկ` կատարող։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024