Դրսերում մահվան ցուցանիշ ցույց տալու համար սեփական քաղաքացիներին թողնել ծայրահեղ վիճակի հասնելը մեղմ ասած սիրուն չէ

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 12, 2021

43 մարդ մահացել է քովիդից ,որովհետև հիվանդանոցները միջին վիճակի մարդկանց հիվանդանոց չեն ընդունում , պահանջում են, երբ լավ վատանա նոր մոտենալ ։ 

Կասեք հիվանդանոցներում տեղ չկա, չեմ վիճում , բայց հիշենք ,որ մի քանիսը փակվել են , թող նորից բացեն ։ 

Կասեք պատվաստվեն, պատվաստված մարդիկ ևս ապահովագրված չեն վարակվելուց։

Կասեք , ոմանք չեն հավատում վարակին և բժշկի են գնում դանակը ոսկորին հասած , դա էլ է ձեր սխալը , այնքան սուտ եք խոսել ,հիմա երբ տունը հրդեհ է, էլ չեն հավատում։ 

Եվ առհասարակ օգնեք մարդկանց ապրել , որովհետև դրսերում մահվան ցուցանիշ ցույց տալու համար սեփական քաղաքացիներին թողնել ծայրահեղ վիճակի հասնելը մեղմ ասած սիրուն չէ ։ 

Իսկ քաղաքացիներին գոնե այս օրերին դարձյալ ու հազար անգամ պետք է կրկնեմ, ինքնակազմակերպվեք. 

1. Ձեռքով մի բարևեք 

2. Մի ողջագուրվեք

3. Ֆիզիկական հեռավորություն պահեք 

4. Եթե զգում եք թեթև նշաններ անպայման գնացեք բժշկի ու հսկողության տակ եղեք։

5. Եթե վարակվել եք, տնից դուրս մի եկեք ու մի արդարացեք, թե սեզոնային գրիպի է։ 

6. Եթե դուք թեթև եք տանում ,մի մտածեք ,որ վարակ չեք կարող տարածել։

7.Մաքսիմալ զգույշ եղեք , կամ էլ հետո փնտրեք ձեզ առաջին թվերի շարքում։

 

 

Արմինե Մելքոնյանի ֆեսյբուքյան էջից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024