Ձեր անմնացորդ ու շարունակական աշխատանքի արդյունքը բոլորիս ուշադրության փաստացի վկայությունն է. Մարինա Պողոսյան

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 18, 2021

Պարոն Արման Թաթոյան,

 

Ձեր ծննդյան օրվա առթիվ մաղթում ենք քաջ առողջություն, անսահման երջանկությունու բեղմնավոր ընթացք։ 

Ձեր անմնացորդ ու շարունակական աշխատանքի արդյունքը բոլորիս ուշադրության փաստացի վկայությունն է։ Դուք միշտ գործել եք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի եւ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու մարդու իրավուքի պաշտպանության։ Ձեզ մաղթում ենք արեւշատություն եւ անսպառ եռանդ։ 

Ընդունեք մեր շնորհավորանքներն ու շարունակեք Ձեր անմնացորդ աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանության եւ մնացեք հավատարիմ մարդուն որպես բարձրագույն արժեք ընկալելու եւ ներկայացնելու սկզբունքին։

Դուք միշտ առաջնորդվել եք Սահմանադրության այս կարեւոր կետերը պահելու եւ մարդու կողքին կանգնելու անաչառ մոտեցմամբ, մարդկային վերաբերմունքով օրինակ եք ծառայել եւ մնացել Ձեր գործի անշեղ մշակը։ 

Ուստի, Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։ 

Այս` Սահմանադրության կարեւորագույն կետը Դուք պատվով ու արժանապատվորեն եք պահել, գործել եք հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ 

 

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ` Մարինա Պողոսյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024