Ընտրությունը ձերն է. թույլ կտաք անճարության հիմքերը դրվեն ձեր ուղեղներում

Արթուր Հայրապետյան Օգոստոս 29, 2021

Լեւոն Գեւորգյան ֊ ի փայլուն վերլուծությունը

 

Ներքին և արտաքին համատեղ ջանքերով հասարակությանը հրամցվում է պարտվողականություն և «աշխարհաքաղաքական անճարակություն»... այն կերտվում է նախ մարդկանց ուղեղներում, որից հետո դրա պրակտիկ իմպլեմենտացիան դառնալու է հեշտ գործընթաց...

 

հրամցվող հիմնական թեզերը շատ պարզ են`

1. այլ դաշնակիցներ մի փնտրեք, նրանք հեռու են, իսկ նավերը մեր լեռները չեն բարձրանա (21-րդ դարո՞ւմ, լու՞րջ)...

2. իրավական և քաղաքական-իրավական գործընթացներից չօգտվեք, դրանք երբեք լավ բանի չեն բերել (երևի երբևէ օգտվել եք. վստահ եք ասում)...

3. խորհրդային սահմաններին այլընտրանք չկա, աշխարհակարգն է այդպիսին, մեր միակ հույսն ինքնորոշումն է (կարդալ առաջին Նախագահի առոգանությամբ)...

4. սահմանները բացելը միակ ճարն է (հատուկ ապաշրջափակումից խոսացող հանճարների համաև գաղտնիք բացեմ. կոմունիկացիաները փակ պահելու իրավական հիմնավորումը եղել է հայկական «օկուպացիայի» դեմ հակամիջոցների կիրառումը... հիմա այդ հիմքը չկա... տարանցման իրավունքը կարելի է պահանջել կոնկրետ գործիքակազմով` ԱՀԿ փաստաթղթեր, Բարսելոնայի ստատուտ և այլն, այլ ոչ թե անինքնասիրաբար, բայց հպարտորեն մուրել)

 

Եվ այս գործընթացին նվիրվում են հսկայական ռեսուրսներ... ողջ պետական ապարատը` իր անգործությամբ, էյվազլիներով, սոֆուլուներով և ադրբեջանցի վաճառականների մասին հիշողություններով, հատուկ աշխատանք տանող անհատ լրագրողները, հարևան պետության զինուժը, մեր փրկիչ խաղաղապահները և այլն...

 

Ընտրությունը ձերն է. թույլ կտաք անճարակության հիմքերը դրվեն ձեր ուղեղներում, թե կնախընտրեք մի քիչ ինքնակրթվել և նոր գալ եզրահանգումների...

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024