«Չհոխորտան ադրբեջանցիները, իրենք շատ են, իրենց բարեկամները շատ են, զենքը շատ է։ Այս դեպքում ուժը զենքը չէ, ուժը քանակը չէ, ուժը հարստությունը չէ, նավթը չէ, ծովը չէ։ Երբ նրանք աշխարհի առաջ ցույց տվեցին իրենց մարդասպանի դանակը, պարզվեց , որ շատ ավելի թույլ են, քան մենք կարող ենք երբևիցե լինել։ Ասել է թե՝ բարոյապես նրանք ընկած ժողովուրդ են։ Թո՜ղ իմանան, որ մենք անհամեմատ ուժեղ ենք, որովհետև մեր տունն ենք պաշտպանելու, իսկ պաշտպանությունը կռվի մեծագույն ձևն է… Իզուր են կարծում, թե երբևիցե այլ մեթոդներով հաղթել կլինի հայ ժողովրդին…»։ «Մենք, –մտորում է բանաստեղծը, -չենք կարողանում աշխարհին հասկացնել, որ էդ երկու մշակույթների կռիվն է, դրանք կրող ժողովուրդներն են դեմ-դիմաց կանգնած՝ մեկը սպանելու մոլուցքով, մյուսը՝ ապրելու իրավունքով… Ղարաբաղը էս շարժման զանգը չէ, զանգի լեզվակն էլ չէ, պարանն է լեզվակի։ Ղարաբաղը առիթ էր Ադրբեջանի իսլամական մեծ շարժման համար։ Ուզում է մեծ Ադրբեջան ստեղծի, միացնի հարավային Ադրբեջանը, Հյուսիսային Իրանը, որտեղ 10 մլն ադրբեջանցի կա։ Կողքին էլ Թուրքիան է. գնալ- միանալ են ուզում։ Գնաց, հետն էլ Ղարաբաղը պիտի տանի, Նախիջևանը պիտի տանի»։
Համո Սահյան