Երեք ամսում՝ կուտակային կենսաթոշակային հաշվից 300 հազար դրամի կորուստ.

Արթուր Հայրապետյան Հուլիս 27, 2022

Երեք ամսում՝ կուտակային կենսաթոշակային հաշվից 300 հազար դրամի կորուստ. Ահազանգում է փաստաբանը

Երեք ամսում՝ կուտակային կենսաթոշակային հաշվից 300 հազար դրամի կորուստ. Ահազանգում է փաստաբանը

 

Վերջին օրերին տարբեր ահազանգեր են հնչում, որ կուտակային կենսաթոշակային համակարգում գումարները անհետանում են: Փաստաբան Հարութ Ակլունցը ևս եռամսյա հաշվետվությունը նայելիս բացահայտել է, որ մոտ 300 հազար դրամի կորուստ ունի: Yerevan.Today-ի հետ զրույցում Ակլունցը հայտնեց, որ իր ընտրած տարբեկաը գումարները պահելու ամենից հուսալին է եղել, բայց փաստացի, դա էլ ազդեցություն չի ունեցել:

 

«Գլխավոր խնդիրն այն է, որ մեզ ժամանակին հավաստիացնում էին, թե այդտեղ գրեթե ռիսկ չկա, հատկապես եթե մենք ընտրում ենք պահպանողական տեսակը: Այսինքն, երբ ներդրումները համապատասխան գործակալը կատարում է այնպիսի ընկերություններում, կամ ֆոնդերում, որոնք ընդհանարպես ռիսկ չուեն, հանրավոր չէ կորուստ ունենալ, ճիշտ է՝ նաև եկամտաբերությունն է ցածր լինում: Օրինակ՝ իմ դեպքում, ես խառը բան եմ ընտրել, բայց նույնիսկ պահպանողական հատվածում էլի կորուստներ եմ գրանցում:

 

Հիմա մյուս կողմից եթե միջազգային ֆոնդերում է դրվում այդ գումարը, փաստացի Հայաստանից հանվում է և դրա արդյունքում է, որ օրինակ՝ դրսում, երբ դոլարի ու եվրոյի տատանում է լինում մենք փաստացի կորուստներ ենք ունենում այն դեպքում, եթե այդ գումարը մնար Հայաստանում և Հայաստանի շրջանառության մեջ՝ դրամով, փաստացի այդ խնդիրները չէին առաջանալու»,-ասաց նա:

 

Հարութ Ակլունցը բարձրաձայնեց նաև վերահսկման խնդիրը, նրա խոսքով՝ այդպես էլ պարզ չէ, որևէ մեկը մեր երկրում դրանով զբաղվում է, թե ոչ:

 

«Ընդհանրապես որևէ մեկը հետևո՞ւմ է դրան, թե ոչ, ինչ-որ մեկը պետք է պարզաբանի: Ես կասկածում եմ, որ օրինակ՝ դա դոլար-դրամ փոխարժեքով է պայմանավորված, բայց ի վերջո ինչ-որ մեկը պետական մարմիններից, վերահսկողական մարմիններից պետք է պարզաբանում տար ինչու է այսպես լինում, կամ մեզ նախապես ասի, որ ժողովուրդ այսպիսի բաներ են կատարվել, ձեր գումարները կորել են»,-ասաց նա:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024