Երեւանյան լիճը հանգստի հարմարավետ գոտի

Արթուր Հայրապետյան Ապրիլ 06, 2022

Երևանյան լիճը հանգստի հարմարավետ գոտի կդառնա. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է մաքրման աշխատանքներին

 

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում:

 

Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով: Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ, ի դեպ, համայնքը քննարկում է տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ:

***

Քաղաքային տնկարան այցի ընթացքում քաղաքապետին է ներկայացվել 2022թ. ծրագրով նախատեսվող աշխատանքները: Պատասխանատուները նշել են, որ ընթացիկ տարում կընդլայնվի ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից փաստացի օգտագործվում է մոտ 10 հա-ն: Այժմ ջերմոցում ու տնկարանում է աճեցվում քաղաքում տնկվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը. շուրջ 30 աշխատակցի ձեռքով աճեցվում է մոտ 60 անուն բույս, այդ թվում՝ նաև «Կարմիր» գրքում գրանցված տեսակներ։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024