Երիտասարդ է մահացել թշնամու կրակոցից, դուք լացող սմայլիկ դրեք ու անցեք առաջ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 08, 2021

Շուշիի մատույցներում թշնամին կրակել է մեր հայրենակիցների` չորս հոգու վրա, որոնցից մեկը մահացել է` 22-ամյա երիտասարդ։ 

Էն, որ ասում են` յարեն տիրոջն է ցավ տալիս, իսկը մեր մասին է։ Լսեցինք, լացող սմայլիկ դրեցինք, ու անցանք մեր գործերին։ Խեղճ մայր, հայր, քույր, եղբայր.. ի՞նչ անեն, երբ բալի անկենդան մարմինը բերեն ու դնեն սեղանին։ Չէ, ձեզ դժվար ցավ տա` տիրոջն է ցավը։  

Թափառական դարձրեցիք արցախցոն, ու դեռ վայրագաչում եք ու չեք դնջանում։ Սպանեցիք ու շարունակում եք սպանել հային, ու չեք դնջանում։ Բա քո ինԾիլիգենտ ախպորը ասա գոնե` սիրուն չի իլհամ, թե՞ արնախում թշնամու հետ խաղաղության դարաշրջան ես արդեն մտել, մեր վրա խաբար չկա։ 

Ի՞նչ ասեմ ախր, մարդու սիրտ է կանգնում, տրաքում, ձեռքներս ճար չկա ու չենք էլ մեռնում, գոնե էս գերությունից ազատվենք, որ չտեսնենք, թե ինչպես են մեզնից ջահելները կոտրվում, որ մեզ գոնե մեղավոր չզգանք։ Ամբողջ երկիրը դարձրեցին սահմանամերձ, ու հիմա մեզնից ոչ ոք անվտանգ չի իր երկրում։ Բայց մինչեւ ցավը անձնապես մեզ չկպնի, դիմացինի ցավը չենք զգալու։ Ու քանի դեռ դիմացինի ցավը մնում է մեն-մենակ իրենը, մենք շարունակում ենք ճառել ու դասեր տալ։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024