Երկիրը ցավից տնքում է, իսկ հոգեգեշը թշնամու ձեռքն է տվել պողպատյա գործիքները

Արթուր Հայրապետյան Հունիս 17, 2021

Հոգեգեշը ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի` չի հաջողելու։ Նախկինում քննադատել ենք, երբ օրվա իշխանությունները իրենց լպիրշ են պահել, այսօր խուլիգանի շապիկը վրեն քշտած ազգակործան պատուհասին փորձում են ոմանք պուպուշ ներկայացնել, որտեղ անտեսելով իրենց նախկին քննադատողին, բայց չգիտես ինչու հիշեցնում են, թե ով ինչ է արել։ Հիշում ենք, ու ժամանակին քննադատել ենք, հիմա էլ ենք քննադատում, բայց քանի որ իմ համար անատամ ճիվաղը, որ երկիրը աղետի դուռն է հասցրել, ոմանք աչք են փակում ու կրկին նախկիններին մեղադրում, ես սկսում եմ սարսափել, որովհետեւ քննադատությունը չի կարող լինել միակողմանի, ու անձերին` պաշտամունքի առարկա դարձրածի դրսեւորմամբ հաջողել։ Դե միշտ էլ` մեկի հացն է չոր եղել, մյուսի` ադամանդը փոքր։ Պետական ռեսուրսը դուրս է հանել, գցել իր ետեւն ու վախեցրել, թե կազատվեն աշխատանքից նրանք, ովքեր դեմ կգնան իրենց, այն դեպքում, որ նախկինում դա դատապարտելի էր, հիմա, ոնց որ այդքան էլ չէ։ Նախկինների հետ մրցավազքում ինքն իր սխալ հաշվարկներն ունի` նախկիններին վատաբանելով, ինքը այլեւս մաքուր չի երեւալու։ Չէ, ազգադավ պնակալեզ, դու ձեռնածու հանցագործ ես, որ ամբողջ կյանքդ ես գիժ խաղացել, այլեւս չես հաջողելու։ 

Իսկ երկիրը ցավից տնքում է, մենք սպասում ենք հրաշքների, ու կրկին թվում է, թե շատ ժամանակ ունենք։ 

 

Թշնամին` մեր սուվերեն տարածքում ինքն է որոշում մեր փոխարեն։ Թշնամին մեր երկրում դիրքավորվում է, թշնամին մեր տղաներին դատում է, թշնամին մեզ շարունակաբար ծաղրում ու նվաստացնում է, իսկ մենք թշնամու հետ ոչ խոսելու բան ունենք, ոչ էլ նրանց հակադարձելու, որովհետեւ մեր երկրի այսպես կոչված ղեկավարը, իր ընտանիքում խժդժություններ հրահրելով ու խառնակչության շվաքի տակ ուզում է մնալ, որ վաղը էլ ավելի նվաստանանք, ու խեղճանանք թշնամու դեմ, որովհետեւ թշնամին մեր տարածքներում լիքը անելիք ունի, իսկ մենք այս ազգակործանների ներկայությամբ մեր երկրում ոչ անելիք ունենք, ոչ էլ ձայն։ Ու ապագան խորտակելու, երկիրը թշնամուն հանձնած ստահակին թվում է, թե ինքը ամենակարող է, ինչպես ուզի, այնպես էլ կգործի։ Ժամանակն է, որ չարի արմատները քաղհանել ու երկիրը, որ մեզ համար սրբազան է, պահել ու պահպանել` ազատվել արտաքին թշնամու նետած մարտահրավերներից։ 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024