Ես այժմ ուխտվածի կարգավիճակի մեջ եմ

Արթուր Հայրապետյան Մարտ 19, 2022

Եվ ինչպես Լեոն կպատմեր` ես այժմ ուխտվածի վիճակի մեջ եմ....

Երբ մի մարդ իր ձեռքն է վերցրել պետության բոլոր գործերը, ղեկավարում է անձնապես մենակ ինքը` հաստատելով մի ռեժիմ, որ հավասարապես ընդունելի չէ ամենքի համար, որովհետև դա մի կառավարություն է լրտեսների, սարսափի այլ բոլոր տեսակի միջոցների... և տեսնելով, որ կան մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվում այս ռեժիմին, որովհետև ակնհայտ տեսնում է մարդը, որ երկիրը կործանվում է, այդ մարդկանց նկատմամբ ատելությամբ են լցվում հենց նրանք, ովքեր լրտես են աշխատում իրականում վախկոտ իշխանության գրկում և սկսվում է մենամարտը, լրտեսին ուղարկում են մարդուն վերացնելու... Եթե նույնիսկ ֆիզիկապես չեն վերացնում, ապա աշխատում են մարդու մտածողության` հեղափոխել, քարոզել սուտն ու մարդուն ապիկար դարձնել, այսինքն ամեն բանի ընդունակ է միապետը, անհեթեթությունը չափազանց ակներև է... Եվ մեր օրերում միապետական կարգերը թույլ չեն տալիս մեզ առաջխաղացում, թեկուզ հեռավոր նպատակը... անասնական-եսամոլ մի կյանք է դառնում մեր կյանքը, ամեն մեկը ուտելու, թալանելու համար պատրաստ է անձը զոհելու, իսկ հայրենիքը մնացել է անտեր, որովհետև վերացրել են ուղեղը մարդու, մտածելու, խորհելու, և դա հատուկ ծրագիր էր վերացնել ուղեղը` լույսը, որ իրենք լրտեսներով ծառայեն միապետին, իսկ մատաղ սերունդը լցվի նույն քցելու, կողոպտելու միջոցով հաջողությունների... Գլուխը կտրել են հայի իսկական տեսակի ու թողել են անդամալույծ, իսկ ում դեռ փայ չի հասել` փչացնելու, շիվարած է, չգիտի, որտեղից սկսի, իսկ սկսելու համար պետք է մաքրել, զտել զավթիչներին, ովքեր կործանում եմ Հայաստանը ազատությունից, մտքից` լույսից, և ամեն բան ուզում են տեսնել իրենց կաշառակերության և բռնությունների միջոցով... Ձրիակերների ուժը միշտ է ծանրացել հայ ծողովրդի վզին... և այժմ դպրոցներն ու աշակերտներն են բաժանված կուսակցությունների և կղզիացվում է առողջ միտքը... Ահա, եթե մենք ուր ենք գնում ինքնակամ` կործանում, որովհետև միտքը, այլևս հետին պլանում է, իսկ առաջնագծում է մատնությունն ու իրար գցելու, անջատականությունն ու իրար չսիրելու, անողոք թշնամի իրար մեջ տեսնող-որոնող համակարգը... Անկեղծություն այնուամենայնիվ չկա... իսկ ով փորձում է ինքն իրեն պաշտպանել հալածվում է, և հիմա շատերը իրենք իրենց գլուխը պահելով են զբաղված, իսկ հայրենիքը օր օրի բռնազավթիչները կուլ են տալիս: Մենք դեռ չենք ուզում ազատվել հին ու նոր ռեժիմներից, որովհետև պոռոտախոս ենք, ուզում ենք ձեռքներս ծալած նստել ու արքայավայել կյանքով ապրել, մինչդեռ արքայավայել կյանքը վերևից չի ընկնում, այլ դրան ձգտում, հասնում են` պայքարում...

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024