Ես չեմ պատրաստվում Ալիևի ցանկությունները կատարել․ Աղավնոյի գյուղապետ

Արթուր Հայրապետյան Հունիս 28, 2022

Ես չեմ պատրաստվում Ալիևի ցանկությունները կատարել․ Աղավնոյի գյուղապետ

 

Լիլիթ Հարությունյան Լրագրող

 «Վարչապետն ի՞նչ է ասել, նոր հայտարարությո՞ւն է արել»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը՝ պատասխանելով Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությանը, որ այն համայնքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքում, պետք է հանձնվեն Ադրբեջանին։ «Բայց ի՞նչ նկատի ունի, ես չեմ լսել իր զրույցը։ Լավ, այսինքն՝ Հայաստանի կողմը՝ Կոռնիձորից մինչև կառուցված կամուրջի 6․5 կիլոմետրը, անցնելու է աշխատանքի, այդպես հասկանանք, դե մտահոգիչ է, եթե այդպես է»,- ասաց Չավուշյանը։ Իսկ մեր այն հարցին, թե ինչպիսին է գյուղի տրամադրությունը, հոգեբանորեն արդյոք պատրաստել էին գյուղը լքելուն, Չավուշյանն ասաց. «Մենք միայն լավին էինք տրամադրում, մենք իրավունք էլ չունեինք, ի՞նչ անեինք։ Ես չեմ նայել, չգիտեմ՝ ինչ է հայտարարել»,- ասաց համայնքապետը։ Հետաքրքրվեցինք, թե պաշտոնական մակարդակով նման առաջարկներ, հրահանգներ արե՞լ էին գյուղը դատարկելու մասին։ Չավուշյանն ասաց. «Չէ, երբևէ նման հիասթափեցնող առաջարկ չի եղել, ես էլ չեմ պատրաստվում Ալիևի ցանկությունները կատարել։ Ես չեմ ուզում իմ գյուղը, իմ տունը տամ»։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ասուլիսում նշել է, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա մասնավորապես նշել է․ «Լաչինի բնակիչների հարցերը Կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։

 

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/06/27/47653

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024