Ես իմ Հայրենինքն եմ ուզում

Արթուր Հայրապետյան Օգոստոս 04, 2021

 

Ես իմ Հայրենինքն եմ ուզում. 

Ապագառկեքին, ինչպե՞ս կորող ես բացատրել, որ ամեն ինչ իրենց արշինով չչափչփեն։ Ինձ իմ Հայրենիքն է պետք, Արցախն է պետք, երկրի անվտանգությունն է պետք, մարդն է պետք, որի բացակայության դեպքում, այլեւս չես կարող ոչինչ հետ բերել, ոչ թե պաշտոնն ու փողը։ 

Անգնահատելի է մարդու սկզբունքայնությունն ու պատիվը, եւ այո, այս ազգակործանների հետ համաձայնող ցանկացած մեկը, ով կաշարունակի աշխատել ու կհամաձայնի պաշտոն զբաղեցնել, կհանդիսանա ազգակործան պատուհասի իշխանության մի մասնիկ։ Եթե ձեզ թվում է, որ ցանկացած պոշտոնյա առանց ազգակործան պատուհասի իմացության կարող է ինքնուրույն որոշում կայացնել, ուրեմն դուք միամիտ եք, կամ էլ շարքային ղազագիր։ Միով բանիվ որոշ մարդկանց նշանակումներով քիչ ուրախացեք, որ հետո չհիասթափվեք։ Չեմ հիշեցնելու, թե քանի-քանի նորանշանակներով եք ժխշվել, հետո քարերն առել` քարալղել, այնպես որ.. 

Ես պետություն եմ ուզում, Հայաստան եմ ուզում, Հայաստանում ապրող ու ազատ ստեղծագործող հայեր եմ ուզում, որոնք չեն լքի իրենց երկիրը, ես Արցախ եմ ուզում։ 

Վստահ եմ, նաեւ դուք.. որոնք հույսերը այս ազգակործանների ապագայի վրա չեն շարել, այլ մտահոգված են մեր երկրի անվտանգության, եւ մեր պետականությունը չկորցնելու, հայրենիքի մասին չերազելու, եւ ազգակործանների դուդուկի տակ չժխշվելու համար։ Այնպես որ չեմ ներելու այս ազգադավերի իշխանությանն ու գերագույն գլխավոր հանցագործին, որ երկիրը աղետի դուռն հասցրած չի նահանջում` շարունակում է իր ազգակործան ծրագրերը ավարտել։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024