Ես որևէ ակնկալիք այս պարագայում չունեմ Վեդիի բնակչությունից, երբ իմ արվեստագետն այս վիճակում է

Արթուր Հայրապետյան Մարտ 28, 2022

Իսկ հումորը մի կողմ թողնելով մի բան արձանագրեմ,մի երկիր, որը լինել֊չլինելու ջրբաժանի ծիրին է,պետականության տապալման վերջնահանգրվանին է,Արցախի մի թիզ մնացած կտորը թուրքերին նվիրելու շեմին է,ես չեմ կարողանում ընկալել,որ այս ողբերգական վիճակում այս` դեռ դե յուրե գոյություն ունեցող երկրում, կարող է տեղի ունենալ "Արտավազդ" թատերական մրցանակաբաշխություն։Սա նույն վիճակն է,երբ 1915 թվականին Վանում,Մուշում և այլ հայկական գյուղերում,քաղաքներում կոտորածներ էին,իսկ Գրիգոր Զոհրապը թուրքական մեջլիսում շախմատ էր խաղում թուրքերի ու մասնավորապես` Թալեաթի հետ։Ես չեմ կարողանում համակերպվել այս պատմության կրկնության հետ,չեմ հասկանում թատերական մի ողջ ոլորտի,որը հագել֊կապել,մեյքափ արել ու գնացել, ինչ որ ներկայացումների համար պարգևներ է ստանում։Այդ պարգև ստացողների զգալի մասը լուրջ արվեստագետներ են իբրև,ոմանք տասնյակ տարվա ռեժիսորներ ու դերասաններ,էս ի՞նչ եք անում,ախր ո՞նց չեք ամաչում,դուք երկիր,պետություն եք կորցնում հենց հիմա,ձեր ներկայացումներն ու՞մ համար են,երբ ձեզ թրքացնում են։Սա աղետ է,սոսկալի աղետ,ես որևէ ակնկալիք այս պարագայում չունեմ Վեդիի բնակչությունից,երբ իմ արվեստագետն այս վիճակում է,ամոթ ձեզ,հավատացեք,Թուրքիան ձեր ներկայացումների կարիքը չունի,լավագույնը` ձեր գլուխը քարերով ջարդելու է..........

 

Հռիփսիմե Առաքելյան Ֆբ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024