Եղիշեն եկել էր կանխելու Հայաստանի տարածքի «Շուշիների» հանձնումը

Արթուր Հայրապետյան Մայիս 21, 2021

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ

Եղիշե Բոցինյանն է, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր ասպետը, որին երեկ Բաղրամյան պողոտայից բիրտ ուժով բերման են ենթարկել։ Որոշ տեղեկություններով՝ ծեծի ենթարկել։ Եղիշեն Շուշիի համար մղվող մարտերում 5 վիրավորում է ստացել։

Եղիշեն եկել էր կանխելու Հայաստանի տարածքի «Շուշիների» հանձնումը։

 

Հիմա, թե ինչ տեղի ունեցավ երեկ։

Նախ, ստացվում է, որ ռումբերը պիտի ընկներ Երևանու՞մ, ասենք Երիտասարդական մետրոյի մո՞տ, որ մենք ընկալենք, թե ի՞նչ է կատարվում կամ կարող է կատարվել։ 

 

Երեկվա ինքնաբուխ հավաքը, որը տեղի ունեցավ կառավարության շենքի դիմաց, ապա Նալբանդյանով շարժվեց դեպի ԱԺ, որտեղ ելույթ էր ունենում վարչապետի պաշտոնակատարը՝ անսպասելի էր իշխանության համար։ Յուրաքաչյուր նոր նախաձեռնություն, որ կարող է անգամ 500 հոգի հայ կոնսոլիդացնել մեկ վայրում, և որոնք կպահանջեն չեղարկել թշնամու հետ պայմանավորվածություններն ու պատռել սեղանին դրված թուղթը՝ Փաշինյանի մոտ սարսուռ է առաջացնում։

 

Ինքը հօ լավ գիտի, որ 10 հոգով սկսված շարճումն էլ բեկումնային պահին կարող է 100․000 մարդ կոնսոլիդացնել։ Նման հնարավոր բոլոր գործողությունները կասեցնելու համար ինքը հրահանգում է չեզոքացնել հայերի գործողությունների ընթացքը հենց սկզբից։

 

Իրեն, օրինակ՝ թույլ տվեցին հավաքել այդ կրիտիկական զանվածը։ Սերժ Սարգսյանը, որը դիրքավորվել էր որպես անհավանական մտքի տեր հեռատես ստարտեգ, չգիտես ինչու այդպես էլ չձերբակալեց «հեղափոխություն» անող ֆեյք Մոնթեին։ Թողեց, որ թռփոշանա ու զանգված հավաքի։ Եվ որևէ մեկն ինձ համոզել չի կարող, որ դա մտածված չէր։ 

 

Այս փորձն աչքի առաջ ունենալով երեկ «5165» շարժման երթի ժամանակ տեղի ունեցան դասական կանխարգելող/խոչընդոտող մի շարք գործողություններ։

 

Այսպես․

1․ Դեռևս կառավարության շենքի առաջ հավաքին մասնակիցների շարքերում հայտնվեցին «վարժեցված» մարդիկ, որոնք ոստիկաններին հրահրելու միջոցով փորձում էին աղմուկ բարձրացնել ու շեղել ստորագրվող փաստաթղթի օրակարգից (գոռացող ու հայհոյող կանայք)

2․ Բուն երթի ընթացքում փոքրաթիվ ու անջատ-անջատ խմբերով երիտասարդներ հայտնվեցին, որոնք արդեն ԱԺ-ի դիմաց հայհոյախառն հայտարարություններ էին անում և տեղ-տեղ փորձում հարվածներ հասցնել՝ հրահրելով ոստիկաններին

3․ Այդ գործողությունների հետևանքով ոստիկանությունը ստանում է օրինական իրավունք բացել փողոցը և բերման ենթարկել որոշ մարդկանց

4․ Սակայն այս ամենից զատ հետաքրքրական այն էր, որ ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությունը ինչպես ԱԺ մոտ հավաքին, այնպես երթի ժամանակ մինիմալ էր։ 

 

Ստացվում է, քանի որ չունես սեփական միջոցներից ֆինանսավորվող տեղեկատվական հարթակներ, ուրեմն քո որևէ գործողություն չի կարող հասանելի լինել լայն հանրությանը։ Ի պատիվ փոքրաթիվ լրատվականների, միայն նրանք տեղ-տեղ ուղիղ միացմամբ ներկայացրեցին եղելությունը։

 

Որպես ամփոփում ասեմ։ Նրանք, որոնք փորձում էին նման էժանագին հնարքներով որակազրկել իրականացվող գործընթացը՝ ստացան հակառակ էֆեկտ։ Էական չէ, թե ո

Կողմերից որ մեկն էր ուղղորդում այդ անարժեք պրովոկացիաներն ու մանիպուլյացիաները։ Փաստ է, որ վերջիններս վախենում են յուրաքանչյուր նոր ուժից կամ մի քանի նոր ուժերի միավորումից։ 

Հ․Գ․ Ես էությամբ բարձրախոսով կոչեր հնչեցնող չեմ, սակայն կա մի ծայրահեղ պահ, երբ այլևս չես կարող լռել, ուզում ես, որ մարդիկ զարթնեն։ Մի բան արձանագրեցի, որ պատուհաններից նայող մարդիկ այդ երթին վերաբերվում էին որպես հերթական փողոցային «քաղաքական ներկայացում», ոչ թե իրենց տների պաշտպանությանն ուղղված գործողություն։ Նրանք նկարում էին, սելֆիներ անում երթի մասնակիցների ֆոնին, ժպտում էին, ջղայինանում, որ ճանապարհը փակ է․․․ և վերջ, ուրիշ ոչինչ։ Հայրենիքը Երևանում է։ Երևանում հանգիստ է։ Նշանակում է հայրենիքին ոչինչ չի սպառնում։ 

Երևի ամենասկզբում նշածս ռումբն ու հրթիռը Երևանի կենտրոնում կկարողանան ուշքի բերել բոլորին։ Եվ, եթե մեր հայրենակիցները շարունակեն ապրել այնպես, կարծես ոչինչ էլ տեղի չի ունենում, գուցե այդ ռումբը մի օր ընկնի հենց Երևանի կենտրոնում։

Բայց այդ ժամանակ արդեն ուշ կլինի պայքարել․․․

Դավիթ Գրիգորյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024