Ներկա էի «Գարուն ա» ֆիլմի պրեմիերային։ Ազդված եմ.... ինձ թվում էր, որ 44-օրյա պատերազմից հետո ցամաքել են արցունքներս` չէ։ Ինձ թվում էր այլեւս հույզերը թողել են իր հետեւանքներն ու ցավի մեջ խեղդված դարձել եմ անզգա` չէ։
Ֆիլմի ռեժիսորը` Roman Musheghyan շատ սիրուն նկարել էր ֆիլմը, ինչն էլ փրկել էր ներքին գեղագետի աչքը։ Ու կարծես «վերջին» վավերագրողն է պատերազմի ու կորսյալ Հայրենիքի.... հետաքրքիր ու հագեցած պատկերները մեր ապրումի ու ցավի հետ միս ու արյուն ստացած կլանում է քեզ։ Ու որ ամենակարեւորն է «չվախենաս», որ այն մեխը, որ պիտի քեզ չկտրի իրականությունից, ու պիտի հաշտ լինես ինքդ քո հետ` քեզնից դուրս` անհաշտ, բախվում, առերեսվում ես երկու իրականությանը։ Մեկը, որ գիտես քո թույլ կողմերը, մյուսը, որ քեզնից կախված է ամեն ինչ, ու ամեն ինչ քեզնով է սկսվում ու ավարտվում այս փոքրիկ ու մեծ պատմության մեջ ու հաաաաաա առճակատման մեջ ես.....
Ֆիլմի մասին հպանցիկ խոսելը ճիշտ չէ, ուստի այստեղ միայն Marjan Avetisyan -ին եմ ուզում ավելի շատ անդրադառնալ։ Այդքան կենդանի՞` ցավի, կյանքի, որդեկորույս մոր, ապրումների.... չի կարող պատահել, բայց պատահել է։ Ֆիլմում Մարջանի ողբերգությունը ցնցում է հանդիսատեսին։ Քարացած դահլիճից լսվում են միմիայն հեկեկոցներ։ Այ էս ա արտիստի տաղանդը` մեծությունը։ Աստված շռայլորեն մեզ նվեր է արել Մարջանին։ Աստված ճակատը պաչել` ուղարկել է մեզ, որ մենք զգուշությամբ, պահենք նրան` անփույթ չգտնվենք, բայց..... մենք իբր մեր ո՞ր արժեքը պահել գիտենք, որ.... ինչեւէ։
Լռությունը քար է ծակում։ Դուրս ես գալիս դահլիճից ու դու գոյություն չունես, դու դեռ քո ցավի ու կորստի հետ ես։ Ֆիլմի կադրերը քեզ քո ցավի, անտարբերության, վաղվա, հետեւանքների, մրմուռի, կորստի հետ է թողել։ Մարջան` զորանաս, օրհնվես, իմ սիրելի։ Մեր դառը իրականության մեջ դու այն եզակի «վերջին անսպառ »արտիստներից ես, որ հանգիստ կարող ենք ասել` թատրոնի եւ կինոյի պատմության մեջ դու քո ծանր ու վիթխարի գործը սկսել ես` պատվով ու արժանապատվորեն, քո համեստությամբ ու քո նվիրումով, դրա համար էլ Աստված քո տաղանդը պնիդ պահել է ափի մեջ, ու որ նոր ծիլեր տա, ու պիտի տա..... ու դու մեր հպարտությունն ես` ես դեռ քո խաղի տպավորությունների մատյանում եմ
Հիմա տառերը, որ միտք պետք է ձեւավորի, ու հոգի պիտի տան, էստեղ շարելու համար քչություն է անում, քեզ ամբողջությամբ, քո խաղը նկարագրելու համար` Մարջան Ավետիսյան։
Հեղինակ` Արթուր Հայրապետյան