Գայանե Փայտյանի «Ասպրամ» գրքի շնորհանդեսը` Տավուշի գեղատեսիլ աշխարհում

Արթուր Հայրապետյան Մայիս 30, 2022

 

Գայանե Փայտյանի «Ասպրամ» գրքի շնորհանդեսը` Տավուշի գեղատեսիլ աշխարհում. 

 

Առավոտը բարի էր` գրքի ծնունդ կար։ Ճամփա ընկանք դեպի Տավուշ։ Ասում են, եթե մեծերի հետ ես ճանապարհ գնում, զորանում ես նրանց ներկայությունից` դատարկ տեղ չի մնում, լցվում ես մշակույթով ու թանձրանում է ներսդ գրողական խտանյութով։ Առիթը` գրող Գայանե Փայտյանն էր։ 

 

Գայանե Փայտյանի «Ասպրամ» գրքի շնորհանդեսը` Տավուշի գեղատեսիլ աշխարհում։ Վեպը քանի որ հենց Տավուշում ապրող կնոջ պատմության մասին էր, Գայանեն հենց դրա համար էլ ընտրել էր Տավուշը։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը լսում է գրքի մասին, ու մի առիթով հրավիրում է Գայանեին Տավուշի թեմ,որպեսզի գրքի շնորհանդեսը հենց թեմի դահլիճում տեղի ունենա։ 

 

Մինչեւ տեղ հասանք արդեն դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Գրքի խմբագիրը մեծանուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էր։ 

 

Արմեն Ավանեսյանը ներկայացրեց հյուրերին, որոնք Երեւանից էին եկել, եւ վեպի մասին խոսեց։ 

Ներկա էին` մեծանուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, արձակագիր, հասարակական գործիչ Արթուր Հայրապետյանը, Դավթյանը, երգիչ, երգահան Հրանտ Մուրադյանը, գրքի աջակից Նազելի Զաքարյանը եւ այլ պատվավոր հյուրեր։ Բագրատ Սրբազանը տերունական աղոթքով սկսեց շնորհանդեսի բացումը։ Ելույթ ունեցան գրքի խմբագիրը` Խաչիկ Մանուկյանը, Արմեն Ավանեսյանը, Արփեն Մովսեսյանը, վեպից հատվածներ ընթերցեց Սիլվա Յուզբաշյանը։ Մթնոլորտը մտավորականներով էր լցված։ Վերջում գրող Գայանե Փայտյանը իր շնորհակալական խոսքը հայտնեց ներկաներին ու գրքեր նվիրեց։

 

Գայանե Փայտյանի գրականությունը սիրո մասին է, Հայրենիքի ու իր հայրենի հողի։ Ապրելով դրսում, երբեք չօտարացավ։ Ընդհակառակը ավելի ամուր կապվեց Հայրենիքին։ Պարզ, շիտակ, մաքուր ու համեստ հոգի է Գայանեն։ Գիրն էլ իր նման` աչքի պես պարզ, ու աչքի պես բարդ։ Եվ հենց իր մարդկային ու անմիջական տեսակն է, որ հարստացնում է շուրջիններին։ Ու հենց բարձրագույն արժեքը` մարդը հաղթել է նրան։ 

 

Մեծ բավականություն, ու Սրբազանի բարձր հովանու ներքո էլ ցերեկույթը հոգեւոր ու դրական լիցքեր հաղորդեց ներկաներին։ 

 

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024