Գերագույն գլխավոր հոգեկան հանցագործը նոյեմբերի 9-ին Արցախս ու մի ամբողջ սերնդի մատաղ արեց

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 09, 2022

Արցախում եմ։ Սիրտս պայթում է։ Ստեփանակերտից աչքս չի կտրվում Շուշիից։ Ցավոք մինչեւ չենք կորցնում, կորցրածի ոչ արժեքն ենք իմանում, ոչ էլ չափը։ Բայց անգամ այս դեպքում շատերը կան, որ կորցնելուց հետո էլ ցավ չապրեցին, որովհետեւ ոչինչ չեն ստեղծել այդ մարդիկ, ինչ ցավ պետք է ապրի մարդը, որ անգամ չգիտի հայրենիքի գինը.... էլ ուր մնաց վրեժ ունենա....

Ինքս ինձ խարազանում եմ, ինքս ինձ պարտադրում, որ խեղճանալու իրավունք չունես։ Նայիր շուրջդ, նայիր ավերակների ենթարկված հայրենիքդ, ինչ օրի է, եւ ոչ միայն ենթադրություններ, այլ վաղվա համար չսխալվելու հաստատակամ քայլերով առաջ գնա։ 

Արցախցին չի խեղճանում, արցախցին վրեժ ունի։ Ցավոք մեզնից շատերը անտարբերության մեջ է շարունակում ապրել, քանի դեռ իր ընտանիքը տեղում է։ Բայց ոչինչ որ անվտանգ չէ։ 

Նոյեմբերի 9-ից հետո, սեւ թուղթը ուտող չեղավ, երբ տղերքը չկան, երբ հայրենիքդ բզկտված է, երբ հայրենիքիդ ներսում թշնամին բաժին-բաժին է անում քո եղածը, ու դու ճար չունես, որովհետեւ քո փոխարեն մի անատամ ճիվաղ բանակցում է իր արյունակից տականքների հետ, ոչ ոք արժանապատվություն անգամ չունեցավ ամոթից մեռնելու, կրկնում եմ մեռնելու, որ մինչեւ հիմա մի ծախու փնթի շարունակում է իր ազգադավ ծրագիրը վերջնականապես իրագործել.... 

Ես վրեժ ունեմ։ Շատերը անգամ սթափ չեն։ Կարծես ինչ տեղի ունեցավ այդպես էլ պետք էր։ 

Հիշեցնեմ, որ ծախու գեներալներից եւ ոչ ոք ինքնասպան չեղավ։ Հիշեցնեմ, որ Արցախի 70%-ը թշնամուն նվիրաբերող ազրահիլը ողջ է, մի ամբողջ սերնդի գլխատող հոգեկան հանցագործը ողջ է եւ շարունակում է իր ազգակորածան քայլերը։ Ու մեր քթի տակ շարունակվում է դավաճանության խրախճանքը։ 

Շուշիում հրավառություն էր(.... ալիեւьը բարձրից հսկում է, իսկ ոմանց սրտները փառավորվում է` հանգիստ քնում ու արթնանում են կարծես ոչինչ չի եղել։ Բայց թշնամին բարձրից ուշիմ է, մենք ներքեւում դեռ իրար միս ենք ծամում, ու այդպես էլ չենք կարողանում միաբանվել։

Հ.Գ աliևը հայտարարել է «ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Կապանը, Գորիսը, Ջերմուկը, մեր տեսադաշտում է նաեւ Սեւանա լիճը»

Այսքանը։

 

Նոյեմբերի 9-ին գերագույն գլխավոր հոգեկան հանցագործը Արցախն ու մի ամբողջ սերնդի  մատաղ  արեց, որ մնա պատմության մեջ։ Ու ցավոք մինչեւ հիմա կա։ 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024