«Գիտե՞ք՝ քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը»․44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները վրդովված են․

Արթուր Հայրապետյան Օգոստոս 06, 2021

«Գիտե՞ք՝ քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը»․44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները վրդովված են․ Առավոտ

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները վրդովված են․ Պաշտպանության նախարարությունից ամիսներ առաջ խոստացել էին Եռաբլուրի այն հատվածը, որտեղ հուղարկավորվել են տղաները, վերածելու են գեղեցիկ պուրակի, եւ շիրմաքարերն էլ լինելու են այնպիսին, ինչպիսին ծնողներն են կամենում՝ փոքր ու համեստ մի բան։ Երեկ ծնողները պարզել են, որ շիրմաքարերը բոլորովին այն չեն, ինչ խոստացել էին։

 

Aravot.am-ի հետ զրույցում Նարինե Շելելենկյանը պատմեց, որ սոցիալական ցանցում մի նկար են տեսել, որտեղ պատկերված մեծ տապանաքարը եղել է այն տարբերակը, որն այժմ առաջարկվում է ծնողներին։ Ծնողներով հավաքվել ու գնացել են Եռաբլուր, այնտեղ շիրմաքարերի երկու տարբերակ է եղել ցուցադրված։

 

«Դուք չեք պատկերացնի, թե քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը։ Նախ` մեզ ասում էին՝ այդ հատվածը գեղեցիկ այգի է դառնալու, մենք էլ ասել էինք, որ չենք ուզում Եռաբլուրը վերածվի սովորական գերեզմանոցի՝ բարձր շիրմաքարերով, ինչպիսին նախկին պատերազմում զոհվածներինն է։ Ասել էինք, որ ուզում ենք պուրակի նման լինի, ինչպես օրինակ ԱՄՆ-ում է, (նկատի ունի Արլինգթոն ազգային գերեզմանատունը․ Ն․Բ․), կանաչապատ տարածք, փոքրիկ շիրմաքարերով, ու բոլորը միանման, այնպիսի վայր, որ մարդիկ գնան, խաղաղվեն։ Ծնողները նույնիսկ ասել էին՝ մենք մեր միջոցներով պատրաստ ենք դա անել, պետությանը չներքաշենք այս ամեն ինչի մեջ, ինչին ի պատասխան պաշտոնյաներն ասել են, որ իրենք էլ են պատրաստվում այդպես բարեկարգել ամբողջ տարածքը՝ անկյունները, որտեղ առաջին հատվածից անցում է երկրորդ հատված, կանաչապատ տարածք լինի, նստարաններ տեղադրվեն, խոսք է եղել, որ հուշաքարեր են լինելու ի հիշատակ պատերազմում անհայտ կորածների։

 

Այդ խոստումները վերացան, ու հիմա ծնողներին փաստի առաջ են կանգնեցրել, ցուցադրում են ավանդական գերեզմանաքարեր, մեկը մյուսի սարսափելի։ Ծնողները վատացել էին, ասում էին՝ կարծես քարե դագաղ լինի»,-պատմեց Նարինեն։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024