Գյուղ մտնող այդ ճանապարհահատվածում ադրբեջանցիներ են աշխատում՝ հզոր էքսկավատորներով ու տրակտորներով

Արթուր Հայրապետյան Հուլիս 04, 2022

Սա տեսարան է Արցախի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն գյուղից։ Լուսանկարում գյուղից քիչ վեր կանաչազուրկ հատվածում ադրբեջանցիներն են աշխատում, այսպես ասած, այլընտրանքային այն ճանապարհն են սարքում, որը հայկական իշխանությունների ասելով ու «դաբրոյով», Արցախը պիտի կապի Հայաստանի և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ։ Մինչև Հին շեն հասնելն անցել ենք գյուղի այն նախկին ճանապարհով, որն այժմ ադրբեջանցիները բազմաթիվ տեխնիկայով լայնացնում են ու իսկական մայրուղու տեսք պիտի տան։ Գյուղ մտնող այդ ճանապարհահատվածում ադրբեջանցիներ են աշխատում՝ հզոր էքսկավատորներով ու տրակտորներով (գյուղից դուրս եկող ճանապարհի վրա ևս նրանք են աշխատում)։ Գյուղ բարձրացող այդ ճանապահը, թեկուզ հրաշալի սարքած լինի, ըստ իս, անտանելի է լինելու ձմռան ամիսներին...

Դեռևս գյուղից բավականին հեռու, մեր դիմաց ադրբեջանական տրակտորը հարթեցնում էր ճանապարհը։ Կանգնեցինք, որովհետև առաջ շարժվելու հնարավորություն չկար։ Ադրբեջանցին անմիջապես տրակտորը հետ տվեց, ճանապարհն ազատեց, որպեսզի մենք անցնենք։ Հետո գյուղում լսեցինք, որ պատահել է մեր մեքենաներից ցած են սահել դեռևս անսարք ճանապարհահատվածներից մեկում, ադրբեջանցի ճանապարհաշինարարները օգնել՝ տրակտորով քաշել, հանել են։ Ու նման դեպքեր քիչ չեն եղել։ 

Գյուղում ռուս խաղաղապահներ են՝ «պոստում» և իրենց հատկացված շենքի մերձակայքում։ Նրանց մոտով անցնելիս, հարգանքով բարևում են։ Տարբեր ժամերի մի քանի անգամ անցանք նրանց մոտով։ Մինչ ես փորձում էի պարզել, թե սրանք արդյո՞ք այն տղաներն են, որոնց արդեն ողջունել ենք, նրանք անմիջապես բարևում են... Ոմանք՝ հայերեն։ Անցակետերում մեր փաստաթղթերը ստուգելուց հետո սիրով բարի ճանապարհ էին մաղթում։ 

Ետ դառնալիս ծանոթ ավտովարորդի հետ հայ ոստիկանների, հայ իշխանավորների ու ընդհանրապես մեր հայրենակիցների մասին էինք զրուցում։ Այդ զրույցից ոչ մի հատված չեմ կարող մեջբերել, որովհետև մարդկային ու լուսավոր ոչինչ չկար։ Բայց ամենացավալին դա չէ, այլ այն, որ վերջին տարիներին ես հազվադեպ եմ նորմալ ու բարեկիրթ մարդ տեսնում, որ հիասթափված ու զզված չլինի իր հայրենակիցներից...

 

Վարդգես Օվյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024