Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամին․ «Հետք»

Արթուր Հայրապետյան Հուլիս 11, 2022

Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամին․ «Հետք»

Մինչ Հայաստանի կառավարությունը նախորդ նիստում դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան ստորոտում գտնվող հսկայական հողեր չնչին գնով օտարվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

 

 

 

«Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

 

 

 

Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով։

 

 

 

Լրատվականի հրապարակման մեջ նշվում է, որ քիչ անց այլ մանրամասներ կհրապարակի հողերի օտարման պատմությունից։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024