Հայ հոգևորականներին Դադաիվանքից հեռացնելու համար, ադրբեջանական կողմը ռուսական կողմին առաջարկում է փոխարինել Դադիվանքում, հայ հոգևորականներին, Ռուսական եկեղեցու` Բաքվի ռուս պատրիարքարանի հոգեւորականներով

Արթուր Հայրապետյան Հունիս 02, 2022

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ փորձել ու փորձում է հայկական բազմադարյա պատմության վկայությունները յուրացնելով ներկայացնել, որպես սեփական «մշակույթի», կամ ուդիական եւ աղվանական մշակույթի ժառանգություն։ Այդ քաղաքականության զոհերիցե նաև հայոց Դադիվանքը։

Նոյեմբերյան զինադադարից անմիջապես հետո, Մոսկվայի և համայն Ռուսիոյի պատրիարք Կիրիլ առաջինի միջնորդությամբ Դադիվանքի վանական համալիրի հայկականության պահպանումը անցավ ՌԴ նախագահ Վ. Պուտինի անմիջական հովանու տակ։ 

Այդ պահից ի վեր, մինչ այսօր, դեռևս այնտեղ իրենց ծառայությունն են մատուցում հայ հոգևորականները, որոնց հերթափոխերը իրականացվում է բավական բարդություններով եւ խոչընդոտներով։

Վերջին մեկ տարվա ընթացքում դեպի Դադիվանք տեղի է ունեցել մեր հավատացյալների ընդամենը մեկ ուխտագնացություն, այն էլ նախնական ձեռքբերված պայմանավորվածությունների խախտմամբ եւ սա այն դեպքում, երբ այս մեկ տարվա ընթացքում դեպի Դադիվանք Ադրբեջանի «ուդիական համայնքի» ներկայացուցիչների բազմաթիվ «ուխտագնացություններ» են իրականացվել, որոնք նախորոք համաձայնեցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ։

Բան է փոխվել կուլիսների ետեւում, թե...

Այսօր արդեն հավաստի տեղեկություններ կան, որ Ադրբեջանական կողմը Դադիվանքի «ուդինակացման» հարցում փորձում է որոշակի «ռազմավարություն» փոխել։ 

Հայ հոգևորականներին Դադաիվանքից հեռացնելու համար, ադրբեջանական կողմը ռուսական կողմին առաջարկում է փոխարինել Դադիվանքում, հայ հոգևորականներին, Ռուսական եկեղեցու` Բաքվի ռուս պատրիարքարանի հոգեւորականներով։ 

 

 

Տվյալ «ռազմավարությամբ» Ադրբեջանը փորձում է լուծել մի քանի խնդիր։

 Առաջին. եթե Դադիվանքում չկան հայեր, ապա այնտեղ ռուսական խաղաղապահների գտնվելու իմաստը կորում է և նա հանգիստ կարողանում է բարձրացնել նրանց այնտեղից հանելու հարցը, իսկ դա ռուսական բանակի միակ հենակետն է, որը գտնվում է Ադրբեջանական բանակի ժամանակավոր վերահսկողության տակ անցած տարածքներում։

Երկրորդ. հերթական սեպն է խրում եղբայրական հայ և ռուս ժողովուրդների հոգևոր, մշակութային և անշուշտ ռազմաքաղաքական բարեկամության միջև։

Երրորդ. Ռուսական Եկեղեցու Բաքվի պատրիարքարանի քարտուղար` Արխիմանդրիդ Ալեքսեյ Նիկոնորովը բավականին սերտ կապերի մեջ է Բաքվի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ, օգտվում է 《Հեյդար Ալիևի》 անվան ֆոնդի 《բարիքներից》, հանդիսանում է 《Կովկասի Ալբանիայի》պատմության մասնագետ։

Նշենք նաև, որ ժամանակին մեծ տարածում էր գտել մի տեսահոլովակ և հոդվածների շարք, որտեղ Բաքվի Ռուսական պատրիարքարանի որոշ հոգևորականներ ջանք ու եռանդ չխնայելով մեծարում և փառաբանում են ադրբեջանական բանակի և նրա գլխավոր գերագույն հրամանատարի 《հաղթանակն》։

Իրականում պահն ավելի քան երբևէ լուրջ է և այս պահին գնդակը ռուսական կողմի դաշտում է, թե ինչքանով է կարևորվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը և հայ -ռուսական դարավոր հոգևոր եղբայրությունը կիմանանք շատ շուտով։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024