Հայաստանը վտանգված է այնքանով, որքանով Արցախը` վտանգված է մեր գոյությունն ու մեր ինքնության պահպանումը

Արթուր Հայրապետյան Մայիս 31, 2022

Արդեն գիտեք, թե ովքեր են սահմազատման եւ սահմանագծման հանձնախմբի անդամները։ ՔՊ -ից ոչ ոք չկա։ Վաղը, հպարտորեն ասելու է, որ ես ի՞նչ կապ ունեմ, որտեղ եք տեսել իմ եւ իմ քաղաքական խմբի ստորագրությունը։

Նոր բան չեմ ասելու, բայց վատ չէր լինի եւս մեկ անգամ զգուշացնելու, որ մի խառվեք ազգակործանի սկսած ու ավարտին հասցնող պետականաքանդ, մեր երկրից փշրանքներ մնացած եւ փշրանքներն անգամ թշնամուն նվիրատվություն անելու գործընթացին։ Քանի դեռ շատ ուշ չի` հրաժարվեք....

Հիշեցնեմ, որ սահմազատման եւ սահմագծման հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մյուս անդամներն են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ԱԱԾ դեպարտամենտի տեղակալը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետը:

 

Արցախից հրաժարվելը Հայաստանի համար «խաղաղ կյանք ապահովող» իշխանությունները լավ գիտակցում են, որ այս ամենը իրենց կուրորեն հավատացող շրջանակների համար է արվում, որովհետեւ շատերի համար այս ամենը ինչ կատարվում է այս կործանարար իշխանությունների ձեռամբ աղետ-աղետի հետեւից է թափվում մեր գլխին։ 

Հայաստանը վտանգված է այնքանով, որքանով Արցախը` վտանգված է մեր գոյությունն ու մեր ինքնության պահպանումը։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024