Հայաստանի իշխանության հանձնողական քաղաքականության հետևանքով ոչ միայն ընդլայնվում են ադրբեջանական պահանջները, այլ նոր սպառնալիքներ են ստեղծում և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 25, 2022

Հայաստանի իշխանության հանձնողական քաղաքականության հետևանքով ոչ միայն ընդլայնվում են ադրբեջանական պահանջները, այլ նոր սպառնալիքներ են ստեղծում և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար

 

Հայաստանի իշխանությունը վերջին օրերին բարձրաձայնում է «Լաչինի միջանցքի» շուրջ խորացող խնդրի մասին, մասնավորապես, մտավախություն կա, որ Ադրբեջանը կա՛մ այն կփակի կա՛մ այնտեղ անցակետ կտեղակայի։

 

Այս թեմայի և նման սպառնալիքի մասին ամիսներ առաջ եմ խոսել, առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը հանձնվելուց ու Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությունից հետո, միջանցքը պարզապես վերածվել է զուտ ճանապարհի։

 

Հայաստանի իշխանությունն առանց համապատասխան երաշխիքների համաձայնվել է երթուղու փոփոխության՝ հանձնելով նաև հայկական բնակավայրերը։

 

Իրադրությունն այնպիսի կրիտիկական վիճակի է հասել, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունն է խոստովանում, որ «Լաչինի միջանցքում» 5 կմ-ոց բուֆերային գոտին, որը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, չի պահպանվում, իսկ ադրբեջանցիները ճանապարհի մերձ հատվածներում մարտական դիրքեր են տեղակայել։ 

 

Դրանք այնպիսի հատվածներում են, որ երթևեկելիս նկատելի չեն, սակայն այնպիսի տեղակայում ունեն, որով խախտվում է միջանցքային տրամաբանությունը։

 

Հայաստանի իշխանության հանձնողական քաղաքականության հետևանքով ոչ միայն ընդլայնվում են ադրբեջանական պահանջները, այլ դրանք քայլ առ քայլ իրագործվելով նոր սպառնալիքներ են ստեղծում և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։

 

Tigran Abrahamyan ի էջից։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024