Հայաստանում մեռնելը երանության պես մի բան է դարձել

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 08, 2021

 

Հայաստանում մեռնելը երանության պես մի բան է դարձել. 

«Հայկական ժամանակն» է գրել. լուռ կարդում եմ. «Չպատվաստված քաղաքացիների դեպքում քովիդի բուժումը ՀՀ-ում հնարավոր է դառնա վճարովի. գինը միջինում կարժենա 800 հազար դրամ..»

Ուզում եմ հասկանալ, դուք ձեր այս քայլերով ո՞ւր եք որոշել հասնել, ո՞ւմ եք որոշել վախեցնել։ Պետպատվերը վերացրեցիք ու հիմա հազարավոր մարդիկ մեռնում են բուժում չստանալու պատճառով։ 

Հետո։ Նախ մարդիկ իշխանությանը չեն վստահում, ուստի եւ չեն վստահում իշխանության դուրս տված ցանկացած բան.. եւ առաջարկ։ Ինչ ասես տեսել ենք, ինչ ասես տեսնում ենք, նոր դուք եկել վախեցնո՞ւմ եք, որ ի՞նչ անեք։ 

Հայաստանում մեռնելը երանության պես մի բան է դարձել։ Այս իշխանությունները հաջող են մի բանում` ՀՀ քաղաքացուց ազատվել` վերացնել...... նվաստացնել, ստորացնել, սատկացնել.....

Էն առողջապահության տիկնոջ էլ մոտ կանգնածներդ փոխանցեք, թող ինչ կա-չկա չներարկվի, վախենում եմ իր կյանքի ու առողջության համար` չի օգնելու, չի հաջողելու.. չի համոզելու։ 

Քավ լիցի, չմտածեք, որ հակաքարոզ եմ տանում, այլ իրականության աչքերին նայելով եմ ասում։ 

Մեր կյանքը դժոխքի եք վերածել, նոր պետք է մտածե՞նք, թե ինչ նոր բան կբստրեք, որ ապրե՞նք.. հաջող եղեք, թողեք մեր գոյությունը քարշ տանք, ու մեր մահով մեռնենք։

 

Իսկ չարիքը, որ կախվել է մեր գլխին` քիչ է։ Հոգեկան հանցագործը հաթաթաներ է բանեցնում։ Տարեգրքի մեջ է ընկնում։ Ոչինչ, որ հազարավոր տղաների գլուխ կերավ.. մարսեց, դրա համար էլ մեզ` ՀՀ քաղաքացիներիս հետ կվարվի այնպես ինչպես սիրտը կքաշի։ 

Ջհանդամին, որ թշնամին ինչ ուզում, այն էլ անում է մեր ինքնիշխան տարածքներում։ Սրանք մի դեմք ունեն` երկուսի բաժանված։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024